Հայերեն
Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»

«Պատանի երկրաբանի ճամբար». ինչպես է Քաջարանում փոխվում երիտասարդների պատկերացումը հանքարդյունաբերության մասին

Հասարակություն

Հանքարդյունաբերության ոլորտի մասնագիտությունների մասին հանրության շրջանում դեռևս բազմաթիվ թյուր պատկերացումներ կան, իսկ շատ երիտասարդներ նույնիսկ չեն պատկերացնում, թե այս ոլորտում ինչ մասնագիտություններ կարելի է ընտրել։ Մինչդեռ հանքարդյունաբերությունը երկրի տնտեսության առանցքային ճյուղերից մեկն է, որտեղ յուրաքանչյուր մասնագետ կարևոր դեր ունի։ Հենց այս կարծրատիպերը փոխելու և երիտասարդներին ոլորտին մոտեցնելու նպատակով Քաջարանում արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվում է Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի նախաձեռնած «Պատանի երկրաբանի ճամբարը», որի նպատակն է բարձր դասարանների աշակերտներին ծանոթացնել երկրաբանի մասնագիտությանը և հանքարդյունաբերության ոլորտին։

Եռօրյա ծրագրի մասնակիցները հնարավորություն են ստանում ոչ միայն լսել մասնագիտական դասախոսություններ, այլև այցելել արտադրական հարթակներ։ Նախաձեռնությունն արդեն տվել է առաջին արդյունքները. անցած տարվա ճամբարի երեք մասնակիցներ այս տարի ընդունվել են Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում  Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանի խոսքով՝ վերջին տարիներին նկատվում է երկրաբանության մասնագիտության նկատմամբ հետաքրքրության աճ, որում կարևոր դեր ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ոլորտի այլ ընկերությունների հետ ձևավորված սերտ համագործակցությունը։

«Գործընկերների հետ համագործակցությունը հատկապես ակտիվ փուլ մտավ վերջին երեք-չորս տարիների ընթացքում, երբ հասկացանք, որ հասարակության շրջանում երկրաբանության մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը որոշակիորեն նվազել է։ Հասկանալի էր, որ առանց ոլորտի գործընկերների աջակցության և ներգրավվածության դժվար կլինի թե՛ որակյալ մասնագետներ պատրաստել, թե՛ բարձրացնել մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը։

Բացի ուսումնական պրակտիկաներից և հրավիրյալ մասնագետների դասախոսություններից, որոշեցինք ավելի սերտ աշխատել նաև դպրոցների հետ։ Սակայն հաշվի առնելով մասնագիտության առանձնահատկությունները՝ մեկ կամ երկու այցը բավարար չէր աշակերտներին երկրաբանության բոլոր նրբություններն ու հնարավորությունները ներկայացնելու համար։ Այդ պատճառով էլ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ համատեղ նախաձեռնեցինք Սյունիքի մարզի բարձր դասարանների աշակերտների համար ամառային ճամբարը»-ասաց Սարգիս Քելյանը։

Նա նշեց, որ անցած տարվա ճամբարը մեծ հետաքրքրություն է առաջացրել. «Եթե խոսենք թվերով, ապա 30 մասնակիցներից երեքն արդեն այս տարվա սեպտեմբերի 1-ից կդառնան մեր ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողներ։ Ընդ որում, նրանցից մեկը մինչ ճամբարին մասնակցելը պատրաստվում էր իրավաբան դառնալ, սակայն արդյունքում ընտրեց երկրաբանությունը։ Եվս երեք մասնակից հայտնել են, որ ավարտելուց հետո նույնպես պատրաստվում են ընդունվել մեր ֆակուլտետ»:

Քելյանը վստահեցրեց, որ սա ևս մեկ անգամ ցույց տվել, որ նախաձեռնությունը պետք է շարունակական լինի։ Այս տարի ճամբարին մասնակցելու ցանկություն է հայտնել ավելի քան 80 աշակերտ, որոնցից ընտրել են առավել մոտիվացված և ստեղծագործ մտածողություն ունեցողներին:

Նրա խոսքով՝ ճամբարի գլխավոր նպատակը բարձր դասարանների աշակերտներին հանքարդյունաբերության և երկրաբանության իրական պատկերը ներկայացնելն է, որպեսզի նրանք տեղեկացված ընտրություն կատարեն։ Դեկանի գնահատմամբ՝ ծրագրի մեկնարկին մասնակիցների մեծ մասը ոլորտի մասին պատկերացում էր կազմել միայն առկա կարծրատիպերի հիման վրա, սակայն ճամբարից հետո նրանց վերաբերմունքն ու ընկալումները զգալիորեն փոխվել են։

Ճամբարի մասնակից, Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի 10-րդ դասարանի աշակերտուհի Մանե Հովհաննիսյանը պատմեց, որ «Պատանի երկրաբանի ճամբարի» մասին իմացել է միայն այս տարի, երբ դպրոցում առաջարկել են մասնակցել ծրագրին։ Նրա խոսքով՝ անցյալ տարվա մասնակիցներն այնքան ոգևորված էին ներկայացրել իրենց տպավորությունները, որ ինքն էլ որոշել է միանալ նախաձեռնությանը։

Մանեն նշում է, որ մինչ ճամբարին մասնակցելը հանքարդյունաբերության մասին որոշ տեղեկություններ ուներ, իսկ երկրաբանության վերաբերյալ գրեթե ոչինչ չգիտեր։ Երեք օրում մասնակցել է դասախոսությունների, հանդիպել ոլորտի մասնագետների, լսել նրանց փորձն ու ձեռք բերել նոր գիտելիքներ։

«Ստացած գիտելիքներով փորձում եմ կիսվել նաև իմ համայնքում։ Տարբեր կրթական ծրագրերի մասնակցելուց հետո երեխաների համար հանդիպումներ եմ կազմակերպում, ներկայացնում անցած ճանապարհն ու խրախուսում նրանց ևս մասնակցել նման նախաձեռնություններին։ Նույն կերպ կներկայացնեմ նաև «Պատանի երկրաբանի ճամբարն» ու այստեղ ստացած գիտելիքները։

Մանեն պատմեց, որ ամենամեծ տպավորությունն իր վրա թողել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ կատարած այցը։ Մինչ այդ հանքարդյունաբերությունը բոլորովին այլ կերպ էր պատկերացնում, չէր էլ ենթադրում, թե որքան մեծ են արտադրական տարածքներն ու այնտեղ կիրառվող տեխնիկան։ Այցից հետո, ինչպես ինքն է նշում, իր պատկերացումները լիովին փոխվել են, և հասկացել է, թե իրականում որքան մեծածավալ ու պատասխանատու աշխատանք է իրականացվում ոլորտում։

Թեև այս պահին իրեն դեռ չի պատկերացնում երկրաբանի մասնագիտության մեջ, չի բացառում, որ ապագայում կարող է փոխել իր որոշումը։ Մանեի խոսքով՝ եթե հաջորդ տարի ևս մասնակցի ճամբարին, հնարավոր է վերջնականապես հետաքրքրվի երկրաբանությամբ և ընտրի այդ մասնագիտությունը։

Բալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարԻշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքիՎախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ ԿարապետյանԱրցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ ԿարապետյանԸնտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավորՄերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». ԿարապետյանՖիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեցCOP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրըՕնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. ՉալաբյանՀանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ ԿարապետյանՇտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասին