Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայով
ՏեսանյութերՀուլիսի 25-ին, ժամը 19:00 Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայով:
Քննարկման առանցքում է լինելու արտերկրում բնակվող Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների ընտրական իրավունքը ոտնահարելու հարցը և վերականգնման մեխանիզմները:
Հանրային քննարկումը կազմակերպում են Հանրային դաշինք՝ իշխանությունների հակակշռման համար նախաձեռնությունը և Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը։