Հայերեն
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղ «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ» Ինչո՞ւ ենք այդքան շտապում երեխաներին մեծացնել․ Մհեր Ավետիսյան

Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը որոշեց յուրովի բորբոքել հանրության հետաքրքրությունը: «Ես կարող եմ պարզ ճակատով ասել՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ»,-նախօրեին հայտարարեց նա:

Բայց հանգիստ թողնենք ԿԸՀ նախագահի ճակատն ու դրա պարզության աստիճանը: Հիմնականը. Վահագն Հովակիմյանը պնդում է, որ այն ամենը, ինչին հանրությունն ականատես եղավ մայիսի 8-ից հունիսի 7-ը, նաև՝ հունիսի 7-ին ու դրանից հետո, «ազատ, արդար, թափանցիկ» էր: Արդյո՞ք կարող են «ազատ, արդար, թափանցիկ» բնորոշվել այն ընտրությունները, որոնց արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը «բարձր դատարանում»՝ ՍԴ-ում վիճարկել են այդ ընտրություններին մասնակցած գրեթե բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերը: Ի դեպ, բավականին հազվադեպ հանդիպող երևույթ էր, որ միանգամից 7-8 ուժ դիմեց ՍԴ՝ պահանջելով վերանայել կամ չեղարկել ընտրության արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը:

Հարկավ, կարելի է հիշեցնել նաև «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքների, ԲՀԿ-ի կամ «Միասնության թևերի» ներկայացուցիչներ Արամ Վարդևանյանի, Հովհաննես Խուդոյանի, Արծվիկ Մինասյանի, Արամ Օրբել յանի, Լիպարիտ Դրմեյանի բերած փաստարկները: Այսինքն, զուտ միայն այդ հիշեցումը բավարար կլիներ, որպեսզի ԿԸՀ նախագահը, որ ՍԴ-ում «պատասխանողի» կարգավիճակով հանդես եկավ, մի փոքր ավելի զուսպ արտահայտվեր իր գլխավորությամբ կազմակերպված ու անցկացված քաղաքական համապետական միջոցառմանը որակում տալիս:

Բայց, ենթադրենք, հիշատակված բարձրակարգ փաստաբանները շահագրգիռ անձինք են, կողմնակալ են (այնքանով, որքանով կոնկրետ քաղաքական ուժերի էին ներկայացնում): Ենթադրենք, չնայած, էական պետք է դիտարկվեին նրանց բերած փաստարկները: Ի վերջո, կան նաև այլ գնահատականներ ու դիտարկումներ: Գաղտնիք չէ, որ Եվրամիությունը, ԱՄՆ-ը ցուցադրաբար ու անթաքույց սատարում էին Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին: Այսինքն, էլի կողմնակալ են, բայց, այդքանով հանդերձ նույնիսկ նրանց ներկայացուցիչները, մեղմ ասած, համաձայն չեն ԿԸՀ նախագահի հետ:

Ահավասիկ, ընդամենը մի քանի մեջբերում ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ), Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) և Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) ընդհանուր նախաձեռնության՝ հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ «Նախնական արդյունքների և եզրակացությունների մասին հայտարարությունից»:

Առաջինը. «Քարոզարշավը եղել է ակտիվ և հիմնականում խաղաղ, սակայն կրել է խիստ բևեռացված և առճակատային բնույթ՝ զուգորդված սադրիչ հռետորաբանության բազմակի կիրառմամբ, այդ թվում՝ իշխող կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուի կողմից»: Ընդգծենք, սա մենք չենք ասում, այլ Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին սատարող եվրոկառույցների հավաքական ներկայացուցիչները, որոնք միջազգային դիտորդական առաքելություն են իրականացրել:

Երկրորդը. «2026 թվականի հունվարին և ապրիլին արագացված ընթացակարգով, առանց պատշաճ խորհրդակցությունների կամ քաղաքական ուժերի լայն աջակցության ընդունվել է ևս երկու փոփոխությունների փաթեթ: Բացի այդ, ապրիլ յան փոփոխություններն ընդունվել են ընտրությունների նշանակումից հետո, ինչը չի համապատասխանում լավագույն միջազգային փորձին և արդյունքում որոշ դաշինքներ ունեին բավականին քիչ ժամանակ իրենց գրանցման դիմումները նոր ընդունված ընթացակարգերի պահանջներին համապատասխանեցնելու համար»։

Երրորդը. «Քարոզարշավից առաջ և դրա ընթացքում հանրային դաշտում շրջանառվել են ընտրական խախտումների, այդ թվում՝ ընտրակաշառքների սխեմաների վերաբերյալ բազմաթիվ մեղադրանքներ, որոնք իշխանությունների կողմից ակտիվորեն քննության են առնվել։ Նման դեպքերում իշխանությունները երբեմն հրապարակել են գաղտնալսված մասնավոր զրույցները, այդ թվում՝ մեղադրվող անձանց խոսակցությունները, ինչը հարցականի տակ է դրել պատշաճ իրավական ընթացակարգերի պահպանումը։ Այդ նյութերը տարածվել են նաև իշխող կուսակցության անդամների սոցիալական ցանցերի էջերում»:

Բացի այդ, դիտորդների բազմաթիվ զրուցակիցներ նշել են, որ «այդ իրավիճակը նաև զսպող ազդեցություն է ունեցել ընտրողների վրա՝ նրանց հետ պահելով ընդդիմության հետ առնչվող գործունեությանը մասնակցելուց, այդ թվում՝ առցանց հարթակներում, ինչը հակասում է ԵԱՀԿ պարտավորություններին»:

Չորրորդը. «Քարոզարշավի մի շարք միջոցառումների ընթացքում վարչապետը կիրառել է վիրավորական և հրահրող արտահայտություններ, այդ թվում՝ տեղահանված հայ փախստականների հասցեին։ Որոշ դեպքերում վարչապետը նաև հրապարակայնորեն սպառնացել է ընդդիմադիր թեկնածուներին հետաքննություններով և նրանց պատկանող ընկերությունների ազգայնացմամբ։ Ազգայնացման գործընթացներից մի քանիսը սկսվել էին դեռևս նախքան նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածը»:

Հինգերորդը՝ դիտորդները դիտարկել և ստացել են ընտրողների նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ բազմաթիվ հաղորդումներ, որոնք վերաբերում էին իշխող կուսակցության նախընտրական հանրաքվեներին մասնակցելու նպատակով անձանց ներգրավելուն։ «Բացի այդ, ընտրություններից առաջ կառավարության կողմից հայտարարվել կամ ներդրվել են մի շարք սոցիալական և տնտեսական միջոցառումներ, որոնք լայնորեն ընկալվել են որպես իշխող կուսակցությանը նպաստող քայլեր։ Նման գործելակերպը հակասում է ԵԱՀԿ պարտավորություններին և միջազգային չափանիշներին, որոնք պահանջում են պետության և քաղաքական կուսակցությունների միջև հստակ տարանջատում, և կարող է խաթարել ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար հավասար հնարավորությունների սկզբունքը»:

Նորից ընդգծենք, սա մենք չենք ասում, սա չեն ասում «կրեմլի ագենտները», «ռսաստրուկները» և այլն: Սա ասում է Փաշինյանին սատարող Եվրոպան ներկայացնող դիտորդական առաքելությունը:

Հիմա հարց՝ ո՞ւր մնացին «ազատ, արդար, թափանցիկը»: Հարցը, բնականաբար, հռետորական է, որովհետև առանց այդ էլ պարզ է, թե ուր մնացին: Եվ նշվածը դեռ ամենը չէ: Այնպես որ, «հալվա» ասելով՝ անցած ընտրությունների բնույթը չի փոխվում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ)Փաշինյանը «նոր սահմանադրության» անվան տակ կրկին վախեցնում է ժողովրդին պատերազմով․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումըԱգրարային նահանջի ահազանգը. «Փաստ»«Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ»Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ»«Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ»Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ»Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ»Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ»Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգումԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՀայ ժողովուրդը դիմադրում է Փաշինյանին, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը. Ավետիք ՉալաբյանԱմեն մեկը թող գիտակցի, որ, եթե կողմ քվեարկեց այս սահմանադրությանը, ուրեմն կատարել է Ալիևի պահանջը. Արթուր ԴանիելյանՄայակովսկի բնակավայրում բնակիչների հետ հանդիպմանը ամփոփել ենք 2022-2026թթ. լայնածավալ բարեկարգումները. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ)Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղԱմերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներինՔՊ-ն ժողովրդից մանդատ չի ստացել Սահմանադրությունը փոփոխելու համար. Հրայր ԿամենդատյանԾերությունը չպետք է դառնա հարկային բեռ. Հրայր ԿամենդատյանՈւՂԻՂ. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթովԱյն մասին, թե ինչու են նոր “սահմանադրության” տեքստից հանել “հայ ժողովուրդ” բառը, բայց փորձում են նրան համոզել, թե դա իր սահմանադրությունն է. ՉալաբյանՓաշինյանը շատ լավ գիտի, որ Սահմանադրությունը փոխում է Ալիևի պահանջով. Մենուա ՍողոմոնյանՀայաքվեն»՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի միջազգային օրակարգի առաջամարտիկՆոր «Սահմանադրությունը» փաթաթվել է հայ ժողովրդի վզին օտարերկրյա ուժերի կողմից. Աննա ԿոստանյանՍպիտակում քարոզարշավը կեզրափակվի մեծ հանրահավաքով և համերգային ծրագրովԻշխանությունների գրած Սահմանադրությունն օգտագործվելու է միայն ի շահ Ադրբեջանի. Արամ ՊետրոսյանՀՀՄԱ-ն կարևորում է միջազգային ստանդարտները․ հանդիպում CMSI ներկայացուցիչների հետՀեղափոխությունից մինչև «Իրական Հայաստան»․ Նիկոլ Փաշինյանի անցած ուղին և ապագայի տեսլականը․ԴԵՄ ԱՌ ԴԵՄՆիկոլի վերարտադրության, բոլոր ֆռոնտներում հաղթանակի «գրավականն» ընդդիմության մեջ օրեցօր խորացող պառակտությունն է. Աննա Կոստանյան