Հայերեն
Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»

Սեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու Հայկը

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2023 թվականի սեպտեմբերի 19-ի արցախյան մեկօրյա պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել։ Գոռն ու Հայկը մեր նոր ուժն են։ Այս մասին «Արցախի հանրային հեռուստատեսության» եթերում ասել է 2023թ. սեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի մայրը՝ Նարինե Ղուկասյանը։

44-օրյա պատերազմի ժամանակ Գոռ Ղուկասյանը ժամկետային զինծառայող էր, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին արդեն որպես ազգային անվտանգության ծառայության ենթասպա էր ծառայում հայրենիքին։ Իրեն վստահված դիրքը նա պաշտպանեց մինչև վերջ՝ կյանքի գնով։ Գոռն ընդամենը 21 տարեկան էր։

«2020 թվականի պատերազմն ավարտվելուց հետո տուն եկավ։ Մի քիչ հետո որոշեց նորից անցնել ծառայության։ Չէինք ուզում, ես էլ, հայրն էլ դեմ էինք, բայց ինքը մեզ չի լսել։ Ինչքան էլ վատ օրեր օրեր են եղել, երբ հեռախոսով խոսում էինք, ինքը միշտ ասել է, որ լավ է։ Նա երբեք հուսահատված չի խոսել, նեղված չի խոսել։ Ինքը մեր տանը արևն է»,- պատմեց մայրը։


Գոռի մասին ընտանիքում միշտ ներկա ժամանակով են խոսում: Նրա բարի ժպիտով լուսանկարներն են զարդարում տան յուրաքանչյուր անկյունը: Ասում են Գոռը վերադարձել է երկու փոքրիկ սրտերի բաբախյունով: Գոռն ու Հայկն են լինելու այն լույսը, որ կշարունակի վառ պահել իրենց տան արևը։


«Մհերն է տուն եկել ու ասել էր, Գոռը էլ չկա։ Դա կործանել է ամեն ինչ։ Մենք հայտնվել ենք մի ճահճում, որն ամեն օր մեզ ձգում էր ներքև, ու այդ ճահճից դուրս գալ հնարավոր չի»,- ասաց Նարինե Ղուկասյանը։

Նարինեն որոշեց ընդունել իր կյանքի ամենադժվար որոշումներից մեկը։ Մի առավոտ պարզապես գնաց հանդիպման. բժիշկները հույս տվեցին։

«Որոշեցի չմտածել երկար, չմտածել ուրիշ բաների մասին, ուղիղ առաջ մտածել ու առաջ քայլել, եթե հնարավոր է։ Այդ ճանապարհին զգում էի, որ անընդհատ Գոռն ինձ հետ է,, ինքը միշտ մեզ հետ է, միշտ տանն է։ Զգում էի, որ այդ անդունդի վերջում մի լույս կա, լույսը երկուսը դարձավ։ Այդպես քայլում էի, ծանր էր այդ քայլերը, ամեն մի քայլը անասելի ծանր էր, բայց քայլում էի, հետ չէի նայում, ու հասանք այդ լույսին, հասանք բալիկներին»,- հուզմունքը ճեղքելով՝ պատմեց կինը։


Ծնողներն առանց իրար հերթ տալու գրկում են երջանկությունը. նորից ժպտալ են սովորում Նարինեն ու Մհերը։

«Բառերով չեմ կարող ոչ մի ձև նկարագրեմ, ինձ այնպիսի զգացողություն ունեմ, որը երևի բառարանում այդպիսի բառ, որ նկարագրեմ։ Մի հատ ուրիշ զգացողություն է, մի հատ ուրիշ աշխարհ»,- ասաց 2023թ. սեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի հայրը՝ Մհեր Ղուկասյանը։


«Գրկինս Հայկն է։ Հայկը դիմագծերով Գոռին է նման, իսկ քնածը՝ Գոռն է, ինքը Ալյոնային է նման։ Որպեսզի ավագ եղբորից երկուսին բաժին լինի, թող Հայկը դիմագծերով լինի, անունը տվեցինք այն բալիկին, որն ավելի շատ Ալյոնային է նման։ Ճիշտ է Գոռը միշտ կմնա մեր ավագ որդին, մեր տան արևը, բայց փոքրիկները կլինեն մեր տան շողերը։ Իսկ 17-ամյա Ալյոնան, Գոռին կորցնելուց, մի օրում հասունացավ ու փորձում էր ամեն ինչ անել ինձ ու հորը օգնելու համար։

Ավագ եղբոր օրինակով ենք ուզում մեծացնել փոքրիկներին, կուզեինք Գոռն ու Հայկը ճանաչեն ավագ Գոռին ոչ միայն որպես հերոսի, այլև որպես բարի, ազնիվ ու արժանապատիվ մարդու»,- նշեց մայրը։


Մհեր Ղուկասյանն էլ ընդգծեց, որ կուզենար Գոռն ու Հայկն իմանային, թե ինչպիսին էր իրենց եղբայրը՝ Գոռը։

«Կուզենայի, որ Գոռն ու Հայկը նմանվեին ավագ որդուս։

Գոռը շատ դաստիարակված, մեծին հարգող, փոքրին սիրող, ամեն ձև, ինքը մի ուրիշ ձևի տղա է եղել, ուրիշ ձևի երիտասարդ է եղել»,- ասաց նա։Գոռի ու Հայկի համար Մհերն ու Նարինեն միայն խաղաղ երկինք ու ապահով հայրենիք են ուզում։ Ուզում են, որ այլևս ոչ մի ընտանիք չապրի այն ցավը, որ ստիպված եղան ապրել իրենք, և որ հայրենիքը այլևս երբեք որդիների կյանքի գնով պաշտպանվելու կարիք չունենա։

«Ես ուզում եմ, որ մեր հայրենիքը էլ հայ որդիների կարիք չունենա։ Թող իրենք ապրեն ազատ, անկախ հայրենիքում։ Թող ոչ մի բալիկ ստիպված չլինի իր հայրենիքը պաշտպանել»,- խոսքը եզրափակեց Նարինե Ղուկասյանը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարԻշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքիՎախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ ԿարապետյանԱրցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ ԿարապետյանԸնտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավորՄերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». ԿարապետյանՖիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեցCOP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրըՕնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. ՉալաբյանՀանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ ԿարապետյանՇտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին