Հայերեն
Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից

Հասարակություն

Ֆիզիկական և իրավաբանական անձինք մինչև 2026 թվականի սեպտեմբերի 9-ը կարող են ձեռք բերել Յունիբանկի նոր թողարկման սովորական բաժնետոմսեր՝ 390 ՀՀ դրամ տեղաբաշխման գնով։ Ընթացիկ թողարկման ծավալը կազմում է 3,9 մլրդ ՀՀ դրամ, իսկ ներդրման նվազագույն ծավալը՝ 1 014 000 ՀՀ դրամ։

 Յունիբանկը բաժնետերերին հնարավորություն է տալիս ոչ միայն օգտվելու բաժնետոմսերի արժեքի հնարավոր աճից, այլև ստանալու շահութաբաժիններ։ 2015 թվականին իրականացված IPO-ից ի վեր Յունիբանկի բաժնետոմսերի արժեքն աճել է շուրջ 70%-ով: Աճել է նաև Բանկի բաժնետերերին վճարվող շահութաբաժինների ծավալը: Եթե 2023 թվականի արդյունքներով բաժնետերերին վճարվել է 4,1 մլրդ դրամ, ապա 2024 թվականի արդյունքներով՝ 7,8 մլրդ դրամ, իսկ 2025 թվականի արդյունքներով՝  9,3 մլրդ դրամ:

 Միաժամանակ Յունիբանկը հատուկ իր բաժնետերերի համար՝ անկախ բաժնետոմսերի դասից, իրականացնում է 9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ դրամային պարտատոմսերի տեղաբաշխում։ Անժամկետ պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունն առաջին 36 ամիսների համար սահմանված է տարեկան 13,25%, ինչը տվյալ ներդրումային գործիքը դարձնում է շուկայի ամենագրավիչ ներդրումային առաջարկներից մեկը։ 36 ամսից հետո պարտատոմսերի եկամտաբերությունը կձևավորվի պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի հիման վրա։ Յունիբանկի բաժնետեր չհանդիսացող ներդրողները նույնպես կարող են ձեռք բերել անժամկետ պարտատոմսեր՝ մասնակցելով Բանկի ընթացիկ բաժնետոմսերի տեղաբաշխմանը։

 Բանկի բաժնետերերին՝ կախված ձեռքբերված բաժնետոմսերի ծավալից, Յունիբանկն անվճար տրամադրում է նաև պրեմիում դասի Visa կամ Mastercard քարտեր:

 «Յունիբանկի բաժնետոմսերի նախորդ թողարկումների հաջող տեղաբաշխումները վկայում են մեր ընտրած զարգացման ռազմավարության նկատմամբ ներդրողների վստահության մասին։ Բանկի՝ ազատ շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսերի (free float) մասնաբաժինն արդեն գերազանցում է 10%-ը։ Այս անգամ մենք շուկային ներկայացրել ենք Հայաստանի համար նոր՝ հիբրիդային ներդրումային առաջարկ, որը հնարավորություն է տալիս միաժամանակ ձեռք բերել Յունիբանկի բաժնետոմսեր և բարձր եկամտաբերություն ունեցող անժամկետ պարտատոմսեր։ Այս մոդելը ներդրողներին հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ դիվերսիֆիկացնել իրենց ներդրումները և օգտվել երկու ֆինանսական գործիքների առավելություններից։ Լինելով հրապարակային ընկերություն՝ մենք առաջնորդվում ենք թափանցիկության և հաշվետվողականության բարձր չափանիշներով՝ շարունակաբար ստեղծելով երկարաժամկետ արժեք մեր բաժնետերերի համար»,– նշել է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։

Յունիբանկը 2025 թվականն ավարտել է 9,8 մլրդ ՀՀ դրամ զուտ շահույթով՝ ապահովելով հիմնական ֆինանսական ցուցանիշների զգալի աճ։ Բանկի ակտիվները կազմել են գրեթե 400 մլրդ ՀՀ դրամ։ Վարկային ներդրումները նախորդ տարվա համեմատ աճել են 32,5%-ով՝ 2025 թվականին հասնելով 264,6 մլրդ դրամի։ Մանրածախ վարկային պորտֆելը աճել է 24%-ով, իսկ կորպորատիվ վարկային պորտֆելը՝ 37%-ով։

2025 թվականի ավարտին Բանկի պարտավորությունները կազմել են 343,6 մլրդ դրամ։ Թողարկված պարտատոմսերի պորտֆելը տարվա ընթացքում աճել է 70%-ով։ Յունիբանկը շարունակաբար ներդրում է կատարում թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության զարգացման մեջ՝ ստեղծելով ժամանակակից ֆինանսական հարթակ, որն ապահովում է Բանկի կայուն աճն ու մրցունակությունը։

Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Յունիբանկի երկարաժամկետ տեղական և արտարժույթով ավանդների վարկանիշը B1 մակարդակում՝ պահպանելով կայուն հեռանկարը։

Բաժնետոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2026թ. մայիսի 13-ի N 1/210Ա որոշմամբ, անժամկետ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2025թ. նոյեմբերի 26-ի N 1/427Ա որոշմամբ, իսկ ծրագրային ազդագրի լրացումները՝ 2026թ.-ի մայիսի 22-ի N 1/228Ա և հունիսի 29-ի N 1/282Ա որոշումներով։

Ներդրողները բաժնետոմսերի և անժամկետ պարտատոմսերի ազդագրերը, ինչպես նաև կից ներկայացվող փաստաթղթերի տպագիր տարբերակները կարող են ստանալ Յունիբանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային տարբերակները՝ www.unibank.am կայքում։

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարԻշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքիՎախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ ԿարապետյանԱրցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ ԿարապետյանԸնտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավորՄերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». ԿարապետյանՖիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեցCOP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրըՕնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. ՉալաբյանՀանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ ԿարապետյանՇտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները