Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»․ Գոհար Մելոյան
ՔաղաքականությունԳոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»։
Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է։
Երբ իշխանությունը քննադատությանը պատասխանում է կալանքով, արդարադատությունը վերածվում է քաղաքական հաշվեհարդարի գործիքի։
Շաբաթներ առաջ նրա բնակարանը խուզարկվել էր, որից հետո վերջինս որեւէ կերպ չէր խուսափել քրեական հավանական հետապնդումից։ Բացի այդ, վերջինս անչափահաս երեխայի մայր է, ինչը եւս մեկ հանգամանք էր խափանման միջոցներից ամենածանրը ՉԿԻՐԱՌԵԼՈՒ տեսանկյունից։
Արեգնազ Մանուկյանը քաղբանտարկյալ է, իսկ նրա նկատմամբ կիրառված անհամաչափ խափանման միջոցը՝ կալանքը, հերթական հարվածը իրավական պետությանը։
Քաղաքական այլակարծությունը հանցագործություն չէ, ընդդիմախոսին լռեցնել էլ՝ արդարադատություն չէ։