Մաքենյաց Վանքի առեղծվածն ու 12 դարյա հուզիչ պատմությունը (Տեսանյութ)
Մաքենյաց վանք, Մաքենոցաց վանք, միջնադարյան հայկական առաքելական վանական համալիր Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի եզրին: Հիշատակվում է վաղ միջնադարից, եղել է Հայաստանի նշանավոր կրոնական և կրթական կենտրոններից:
728 թվականին Ատրպատականից պարսիկ Բաբանի հրոսակները ներխուժել են Գեղարքունիք գավառ, սպանել 15 հզ. հոգու, կողոպտել Մաքենյաց վանքը, այրել ու ավերել վանքի բոլոր շինությունները: Մինչ այդ, խույս տալով վտանգից, Մաքենյաց վանքի միաբանության կեսը, Սողոմոն վարդապետի գլխավորությամբ, տեղափոխվել է Զրեսկ վանքը, մյուս կեսը՝ Արցախի Եղիշե առաքյալի վանքը:
ԳՈՎԱԶԴ00:10Իմանալ ավելին
Լքված և ավերված վանքը 788 թվականին վերականգնել է Սողոմոն Գառնեցին: 855 թվականին Մաքենյաց վանքում է թաղվել Հովհաննես Դ Ովայեցի կաթողիկոսը, որը վախճանվել էր Գեղարքունիք հովվական այցելության ժամանակ:
9-րդ դարի վերջին Սյունյաց իշխան Գրիգոր Սուփանը սրբատաշ տուֆով կառուցել է Ս. Աստվածածին եկեղեցին, վանքը շրջապատել բարձր պարիսպով: Նա Մաքենյաց վանքին նվիրել է այգիներ՝ Գառնիում, Երևանում, Եղեգիսում, 5 կրպակ՝ Անիում, նախիրներ և այլն:
Մեքենյաց վանքը, հզորանալով, անկախացել է Սյունյաց մետրոպոլիտությունից և իշխել ու հոգևոր ղեկավարություն իրականացրել ողջ Գեղարքունիք գավառում՝ միայն 1513 թվականին ընդունելով Տաթևի վանքի գերակայությունը: 16-րդ դարում այն նորոգել է Մելիքբեկը, 1666 թվականին՝ վանահայր Խաչատուր Ջուղայեցին:
8-րդ դարում Մեքենյաց վանքի թեմում եղել են Գեղարքունիքի 50 գյուղ և 5 անապատ: Վանքում պահվել է «Մաքենյաց ս. Նշան» խաչը՝ Կենաց փայտի մասունքով (բերվել է 11-րդ դար, Եդեսիայից):