«Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 6-ին, Կոտայքի մարզում ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 10:35-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքից դեպի Մարմարիկ բնակավայր ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։
ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորի ինքնությունը։ Ավտոմեքենայում եղել են 4 հոգով, 3-ը չեն տուժել, իսկ վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում։
Հետևեք մեզ՝ այստեղ