Հայերեն
Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ» Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մարմինը Հայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների 

Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ կառավարության կողմից բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարանի ներդրման նախաձեռնությունը պաշտոնական մակարդակում ներկայացվում է որպես ստվերային տնտեսության կրճատման, մաքսանենգ ներմուծումների կանխարգելման և հարկային կարգապահության բարձրացման միջոց։ Կառավարությունը փաստարկում է, որ համակարգի հիմնական նպատակը սև շուկայում շրջանառվող, չմաքսազերծված կամ ապօրինի ճանապարհով ներմուծված հեռախոսների գործունեությունը սահմանափակելն է՝ ապահովելու, որ կապի օպերատորների ցանցերում աշխատեն միայն օրինական կերպով ներմուծված սարքերը։

Ըստ նախաձեռնության, նախատեսվում է, որ 2027 թվականի հունվարի 1-ից համակարգն ամբողջությամբ կգործի, իսկ յուրաքանչյուր բջջային սարք, անկախ նրանից՝ դա սմարթֆոն է, պլանշետ, խելացի ժամացույց, թե կապի հնարավորությամբ այլ սարք, պետք է անցնի համապատասխան նույնականացման և գրանցման գործընթաց։

Սակայն, որքան էլ նախագիծը ներկայացվի տնտեսական և հարկաբյուջետային հիմնավորումներով, այն առաջացրել է լայն մասնագիտական քննարկումներ, քանի որ խոսքը վերաբերում է ոչ միայն առևտրի կանոնակարգմանը, այլ նաև քաղաքացիների թվային իրավունքներին, անձնական կյանքի անձեռնմխելիությանը, կիբեռանվտանգությանը և պետություն-քաղաքացի հարաբերությունների բնույթին։ Բազմաթիվ մասնագետների գնահատմամբ, խնդիրը վաղուց արդեն դուրս է եկել մաքսային հսկողության շրջանակներից և վերածվել է հանրային ազատությունների, թվային վերահսկողության և տվյալների պաշտպանության հիմնարար հարցի։

Ժամանակակից աշխարհում IMEI կոդը պարզապես տեխնիկական նույնացուցիչ չէ։ Այն յուրահատուկ թվային մատնահետք է, որը թույլ է տալիս տարբերակել յուրաքանչյուր առանձին սարք։ Եթե նախկինում իրավապահ մարմինները հիմնականում օգտվում էին SIM քարտերի նույնականացումից, ապա IMEI կոդերի կենտրոնացված բազայի ստեղծումը հնարավորություն է տալիս վերահսկողության տրամաբանությունը տեղափոխել ավելի խորքային մակարդակ՝ անմիջապես սարքի վրա։ Սա է պատճառը, որ մասնագետները բարձրաձայնում են տոտալ թվային վերահսկողության ռիսկի մասին։ Եթե IMEI կոդը կապվում է կոնկրետ քաղաքացու անձնական տվյալների հետ՝ անուն, ազգանուն, անձնագրային տվյալներ, բնակության հասցե, հեռախոսահամարներ և այլ նույնականացնող տեղեկություններ, ապա ձևավորվում է այնպիսի տեղեկատվական միջավայր, որտեղ հնարավոր է դառնում ոչ միայն պարզել, թե ով է օգտվում կոնկրետ սարքից, այլ նաև վերականգնել տվյալ անձի տեղաշարժի ամբողջական քարտեզը։ Բջջային կապի ցանցերը մշտապես արձանագրում են, թե որ բազային կայանին է միանում սարքը, իսկ IMEI-ի և անձնական տվյալների համադրման դեպքում տեխնիկապես հնարավոր է ստանալ քաղաքացու շարժման ժամանակագրությունը, սոցիալական ակտիվության օրինաչափությունները, հաճախ այցելվող վայրերը, աշխատանքի և բնակության հնարավոր հասցեները, շփումների ինտենսիվությունը և այլ զգայուն տեղեկատվություն։

Թվային տեխնոլոգիաների զարգացման պայմաններում նման տեղեկության կուտակումը ստեղծում է աննախադեպ վերահսկողական ներուժ։ Եթե նախկինում քաղաքացին կարող էր փոխել SIM քարտը՝ նվազեցնելով որոշակի վերահսկողական ռիսկեր, ապա սարքի մակարդակով նույնականացումը նման հնարավորությունն էապես սահմանափակում է։ Արդյունքում, պետությունը կամ տվյալներին հասանելիություն ունեցող այլ կառույցներ ստանում են առավել ամբողջական և խորքային պատկեր յուրաքանչյուր անհատի թվային վարքագծի մասին։

Թեև իշխանությունները կարող են պնդել, որ համակարգը նախատեսված չէ քաղաքացիներին հետևելու համար, սակայն ժողովրդավարական պետություններում ընդունված սկզբունքն այն է, որ անհրաժեշտ է գնահատել ոչ միայն իշխանությունների ներկայիս մտադրությունները (իսկ ավելի ստույգ՝ հայտարարությունները), այլ նաև այն, թե ինչ հնարավորություններ է ստեղծում տվ յալ գործիքը ապագայում։

Քաղաքական համակարգերը, իշխանությունները և օրենսդրությունները փոփոխվում են, մինչդեռ ստեղծված ենթակառուցվածքները կարող են պահպանվել տասնամյակներով։ Հետևաբար, ցանկացած տեխնոլոգիական լուծում պետք է գնահատվի ոչ միայն ներկայում, այլև ապագայում հնարավոր չարաշահման տեսանկյունից։

Հատկանշական է, որ աշխարհի տարբեր երկրներում կենտրոնացված թվային ռեգիստրների ստեղծումը հաճախ ուղեկցվել է հանրային լուրջ դժգոհություններով, քանի որ տվյալների զանգվածային կենտրոնացումը ինքնին մեծացնում է իշխանության կենտրոնացման աստիճանը։ Եթե մեկ միասնական շտեմարանում կուտակվում են միլիոնավոր քաղաքացիների անձնական տվյալները, նրանց օգտագործած սարքերի IMEI կոդերը, կապի օպերատորների տվյալները և այլ տեխնիկական տեղեկություններ, ապա այդ շտեմարանը վերածվում է ռազմավարական նշանակության թիրախի։

Տվյալների արտահոսքի վտանգը իսկապես գործնական խնդիր կարող է առաջացնել՝ հատկապես հաշվի առնելով, որ ժամանակակից աշխարհում նույնիսկ տեխնոլոգիական հսկաները, պետական կառույցներն ու հետախուզական ծառայությունները չեն կարողանում լիովին ապահովագրվել կիբեռհարձակումներից։ Տարբեր երկրներում բազմիցս արձանագրվել են դեպքեր, երբ պետական ռեգիստրներից արտահոսել են միլիոնավոր քաղաքացիների տվյալներ՝ ներառյալ անձնագրային տվյալները, առողջապահական տեղեկությունները, հարկային տեղեկատվությունը և կենսաչափական տվյալները։ Այս ֆոնին հարց է առաջանում, թե արդյո՞ք Հայաստանի պետական կառավարման համակարգն ունի բավարար տեխնիկական, մարդկային և ֆինանսական ռեսուրսներ՝ ապահովելու նման ծավալի տվյալների անխափան պաշտպանությունը։

Հայաստանի աշխարհաքաղաքական միջավայրը ևս լրացուցիչ ռիսկեր է ստեղծում։ Տարածաշրջանում առկա հակամարտությունները, մշտական կիբեռսպառնալիքները և պետական ու ոչ պետական դերակատարների ակտիվությունը ենթադրում են, որ ցանկացած կենտրոնացված տեղեկատվական համակարգ կարող է հայտնվել արտաքին հարձակումների թիրախում։ Եթե նույնիսկ տվյալների բազայի միայն մի մասը հայտնվի թշնամական պետությունների, հաքերային խմբավորումների կամ կազմակերպված հանցավոր խմբերի ձեռքում, դա կարող է հանգեցնել ոչ միայն անձնական տվյալների արտահոսքի, այլ նաև ազգային անվտանգության խնդիրների։ Օրինակ՝ հնարավոր է դառնում նույնականացնել պետական ծառայողների, զինծառայողների, անվտանգության ոլորտի ներկայացուցիչների կամ ռազմավարական նշանակության օբյեկտներում աշխատող անձանց տեղաշարժերը և հաղորդակցային վարքագիծը։ Նման տեղեկությունը կարող է օգտագործվել հետախուզական նպատակներով, շանտաժի, հոգեբանական ճնշման կամ թիրախավորված կիբեռգործողությունների իրականացման համար։

Առանձին ուշադրության է արժանի IMEI կոդերի կեղծման կամ, այսպես կոչված, cloning-ի խնդիրը։ Թեև համակարգի նպատակն է պայքարել ապօրինի ներմուծումների դեմ, սակայն մասնագետները նշում են, որ տեխնիկապես հնարավոր է փոխել կամ կեղծել բազմաթիվ սարքերի IMEI կոդերը։ Արդյունքում, մաքսանենգ ճանապարհով ներմուծված կամ գողացված սարքին կարող է վերագրվել օրինական գրանցված հեռախոսի նույնականացուցիչը։ Սա կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ օրինական գնված և պատշաճ գրանցված հեռախոսի իրական սեփականատերը բախվի անսպասելի սահմանափակումների։ Համակարգը կարող է սխալմամբ ճանաչել տվյալ սարքը որպես կրկնօրինակված կամ ապօրինի, ինչի հետևանքով անմեղ քաղաքացու հեռախոսը կարող է արգելափակվել կամ դադարեցնել կապի ցանցերում աշխատանքը։ Հետևաբար, համակարգը կարող է ոչ միայն լուծել խնդիրներ, այլ նաև ստեղծել նոր վարչարարական բարդություններ և իրավական վեճեր։ Նման դեպքերում առաջանում է նաև պատասխանատվության հարցը։ Եթե քաղաքացին օրինական ճանապարհով ձեռք է բերել հեռախոս, սակայն հետագայում պարզվում է, որ նույն IMEI կոդն օգտագործվում է մեկ այլ սարքի կողմից, ապա ո՞վ պետք է ապացուցի իր իրավացիությունը։ Քաղաքացի՞ն, թե՞ պետությունը։ Որքա՞ն արագ և արդյունավետ կաշխատի բողոքարկման մեխանիզմը։ Ի՞նչ ժամկետներում կվերականգնվի կապը, եթե սխալ արգելափակում տեղի ունենա։ Այս հարցերը հատկապես կարևոր են, քանի որ ժամանակակից աշխարհում բջջային հեռախոսը պարզապես կապի միջոց չէ։ Այն բանկային ծառայությունների, պետական ծառայությունների, աշխատանքի, կրթության, առողջապահության և սոցիալական հաղորդակցության հիմնական գործիքն է։ Հեռախոսի նույնիսկ կարճաժամկետ անջատումը կարող է քաղաքացուն զրկել կենսական կարևոր ծառայություններից։

Մեկ այլ կարևոր խնդիր կապված է քաղաքացիների վրա ավելացող վարչարարական և ֆինանսական բեռի հետ։ Եթե արտերկրից անձնական օգտագործման նպատակով հեռախոս ներմուծող քաղաքացին ստիպված լինի անցնել լրացուցիչ գրանցման, հաստատման կամ այլ վճարովի ընթացակարգեր, ապա դա կարող է էապես բարդացնել ազատ տնտեսական գործունեությունը։ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ հեռախոսներ են ձեռք բերում արտասահմանից՝ ավելի մատչելի գների, տեխնիկական առանձնահատկությունների կամ որակի նկատառումներով։ Եթե սահմանվեն խիստ քվոտաներ, թե տարեկան քանի սարք կարող է ֆիզիկական անձը ներմուծել, ապա առաջանում է հարց՝ արդյո՞ք նման սահմանափակումները համաչափ են և չեն խախտում քաղաքացիների տնտեսական իրավունքները։ Ավելին, չափազանց բյուրոկրատացված համակարգերը հաճախ ստեղծում են նոր կոռուպցիոն ռիսկեր, քանի որ լրացուցիչ թույլտվությունները և վարչական ընթացակարգերը կարող են վերածվել ոչ ֆորմալ վճարումների և միջնորդական ծառայությունների աղբյուրի։

Վտանգավոր է նաև այն, որ թվային վերահսկողության գործիքները հաճախ ընդլայնվում են իրենց սկզբնական նպատակներից դուրս։ Եթե սկզբում համակարգը ներդրվում է բացառապես մաքսային հսկողության նպատակով, ապա հետագայում կարող են ի հայտ գալ նոր նախաձեռնություններ՝ տվյալները փոխանցելու այլ պետական մարմինների, ինտեգրելու դրանք այլ ռեգիստրների հետ կամ օգտագործելու նոր վարչարարական խնդիրների լուծման համար։ Այս երևույթը միջազգային պրակտիկայում հաճախ անվանում են «ֆունկցիոնալ ընդլայնում» կամ «mission creep», երբ մի նպատակով ստեղծված համակարգը աստիճանաբար սկսում է կիրառվել բոլորովին այլ խնդիրների համար։ Այլ կերպ ասած՝ սկզբնական նպատակի համար նախատեսված ռեսուրսները (ժամանակ, բյուջե, անձնակազմ) ցրվում են նոր ի հայտ եկած խնդիրների վրա, ինչը հաճախ հանգեցնում է հիմնական առաքելության ձախողման: Նման իրողության պարագայում կարող են ձևավորվել քաղաքացիների վերաբերյալ համակցված տվյալների հսկայական շտեմարաններ, որոնք էապես փոխում են պետություն-քաղաքացի հարաբերությունների հավասարակշռությունը։

Փաստացի IMEI կոդերի միասնական շտեմարանի ներդրման հարցը վերաբերում է թվային դարաշրջանում մարդու հիմնարար իրավունքների, անձնական կյանքի անձեռնմխելիության, տվյալների պաշտպանության և ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմների պահպանմանը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. ՓեզեշքիանՄակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել Թե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանՌոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի․ պաշտոնական Ու՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Թալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱրթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանՎախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանՌուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ Ավետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա Սողոմոնյան Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումՓաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» «ՀայաՔվե» միավորումը շարունակելու´ է պայքարը` հանուն Հայաստանում ազգային իշխանության հաստատման«Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Մեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՄոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ» Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ» Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական հիմք․ Է․ ՀովհաննիսյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. ՀարցումԱյն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանԼինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից է