Հայերեն
Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն Մանվելյան Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան Աբրահամյան Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» 

ԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանից

Տեսանյութեր

Նոր Օռլեանում գտնվող մասնավոր տան բակում կատարված սովորական մաքրությունն անսպասելիորեն հանգեցրել է վերջին տարիների ամենաանսովոր հնագիտական հայտնագործություններից մեկին։ Դանիելլա Սանտորո և Ահարոն Լորենց ամուսնական զույգը, մաքրելով իրենց տան մոտակա թփուտները, հայտնաբերել են լատիներեն գրությամբ մարմարե սալ, գրել է Popular Mechanics-ը։

Ինչպես պարզվել է ավելի ուշ, դա եղել է գրեթե երկու հազարամյա հռոմեակցի ռազմական նավաստու տապանաքար, որը կորած էր համարվում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր։

Թուլեյնի համալսարանի մարդաբան Սանտորոն սկզբում ենթադրել էր, որ քարը կարող էր բերված լինել Նոր Օռլեանի հին գերեզմանատներից մեկից։ Սակայն Նոր Օռլեանի համալսարանի մարդաբան Ռայան Գրեյին դիմելուց հետո պարզվել է, որ գտածոն շատ ավելի հին է։

Գիտնականները Ինսբրուքի համալսարանի և Թուլեյնի համալսարանի հետազոտողների հետ համատեղ վերծանել են լատիներեն արձանագրությունը։ Պարզվել է, որ այն նվիրված է Սեքստուս Կոնգենիուս Վերուին՝ Հռոմեական կայսրության պրետորյան նավատորմի նավաստի, որը ծառայել է «Ասկլեպիոս» մարտանավակում։ Տեքստի համաձայն՝ նա ծագումով Թրակիայի բեսսերի ցեղից էր, ապրել է 42 տարի, բանակում ծառայել է 22 տարի, իսկ հուշարձանը նրա համար կանգնեցրել են ժառանգները։

Իսկական սենսացիա դարձավ մեկ այլ հանգամանք։ Պարզվեց, որ այս տապանաքարը վաղուց հայտնի էր պատմաբաններին և հաշվառված էր Չիվիտավեկիայի՝ Հռոմից ոչ հեռու գտնվող հին հռոմեական նավահանգստի քաղաքային թանգարանի ցուցանմուշների շարքում։ 1943–1944 թվականներին դաշնակիցների ռմբակոծությունների ժամանակ թանգարանի ավերումից հետո հուշարձանն անհետացել էր և կորած էր համարվում։

Գտածոյի ծագումը հաստատելուց հետո գործին միացել է ՀԴԲ ստորաբաժանումը, որը զբաղվում է մշակութային ժառանգության դեմ հանցագործությունների քննությամբ։ Քարն առգրավվել է և հանձնվել պահպանության՝ մինչև հայրենադարձման ընթացակարգի ավարտը։ 2026 թվականի ապրիլի 29-ին տապանաքարը պաշտոնապես վերադարձվել է Իտալիային՝ ԱՄՆ-ից վերադարձված 337 մշակութային արժեքների փոխանցման շրջանակում։

Սակայն մնում էր գլխավոր հարցը․ ինչպե՞ս է հին հռոմեական հուշարձանը հայտնվել սովորական ամերիկյան տան այգում։

Ռայան Գրեյը սկսել է ուսումնասիրել տան սեփականատերերի պատմությունը, սակայն հետաքննությունը երկար ժամանակ արդյունք չէր տալիս։ Այնուհետև որոնումներին միացել է հնագիտության մասնագետ Սյուզան Լուսնիան Թուլեյնի համալսարանից, որն աշխատում էր Իտալիայում։ Նա հաստատել է, որ Հռոմի ազատագրումից հետո Չիվիտավեկիայով են անցել ԱՄՆ Հինգերորդ բանակի 34-րդ հետևակային դիվիզիայի ստորաբաժանումները, որոնք որոշ ժամանակ մնացել են քաղաքում։ Սա թույլ է տվել ենթադրել, որ տապանաքարը կարող էր հենց հետպատերազմյան տարիներին հայտնվել Միացյալ Նահանգներում։

Գաղտնիքի վերջնական բացահայտմանն օգնել է պատահականությունը։ Անսովոր գտածոյի մասին պատմել էին տեղի լրատվամիջոցները, ինչից հետո արձագանքել է տան նախկին սեփականատեր Էրին Սքոթ Օ'Բրայենը։ Նա հիշել է, որ ավելի քան քսան տարի առաջ ինքն էր մարմարե սալը դրել այգում՝ ծառի մոտ, համարելով այն գեղեցիկ դեկորատիվ տարր։

Պարզվել է, որ տապանաքարը նրան հասել էր պապի՝ Չառլզ Փեդոք կրտսերի մահից հետո, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել էր Իտալիայում, ամերիկյան բանակում։ 1946 թվականին իտալացի կնոջ հետ միասին վերադառնալով Նոր Օռլեան՝ նա սալը պահել է իր տանը։ Նրա մահից հետո հարազատները չգիտեին դրա ծագման մասին և այն ընկալում էին որպես սովորական զարդարանք։

Միևնույն ժամանակ, գլխավոր առեղծվածը մնում է չլուծված։ Հետազոտողներին այդպես էլ չի հաջողվել պարզել, թե ինչ կերպ է Չառլզ Փեդոքը ձեռք բերել հին հռոմեական տապանաքարը՝ ինքնուրույն է դուրս բերել այն, օրինական ճանապարհով է ձեռք բերել, թե՞ այն հայտնվել է նրա մոտ հետպատերազմյան Իտալիայի քաոսում։

Տասնամյակներ անց այս անսովոր պատմությունն ավարտվեց խորհրդանշական կերպով․ հռոմեացի նավաստու տապանաքարը, հաղթահարելով ավելի քան 8 400 կիլոմետր և երկար տարիներ անցկացնելով Լուիզիանայի մասնավոր տան այգում, վերջապես վերադարձավ թանգարան, այն վայրի կողքին, որտեղ գտնվել էր գրեթե երկու հազար տարի առաջ։

Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էՄեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՀուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Էլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ է Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՀայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր