Ով կարող է փոխարինել ԱԳ նախարարի պաշոտոնում Զոհրաբ Մնացականյանին
ՀասարակությունՄիջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է նրան, թե ով կարող է փոխարինել ԱԳ նախարարի պաշոտոնում Զոհրաբ Մնացականյանին:
Նա, մասնավորապես գրել է.
«Մեր նոր ԱԳ նախարարը պետք է;
1.Մաքսիմալ ընդունելի, ընկալելի և ճանաչված լինի Ռուսաստանի կողմից:
2.Մանրամասն տիրապետի բանակցային գործընթացին:
3.Ուղիղ մասնակցություն ունեցած լինի բանակցություններին:
4.Ուղիղ կապ ունենա ՌԴ ղեկավարության հետ (նաև անձնական):
5.Ընդունելի լինի Վաշինգտոնի ու Փարիզի համար:
6.Պետք է աշխատի ինքնուրույն, մինիմալ ազդեցությամբ ղեկավարի կողմից:
7.Պետք է ունենա դիվանագիտական ծառայության լրջագույն փորձ:
Բարդ է բայց, եթե 100 հեկտար էլ մեր օգտին հետ բերի` գծված քարտեզի դեմարկացիայի արդյունքում և եթե 1% շանս կա նման խայտառակ ձևակերպումներով համաձայնագրից խուսափելու համար, ուրեմն պետք է անի:
Չի կարելի բարդույթավորվել: Պետք է զանգել ու հրավիրել` հանուն պետության ապագայի: Թեկուզ ժամանակավոր:
Օրերի չէ` ժամերի հարց է:
Վերոհիշյալ ստանդարտներին համապատասխանող շատ թեկնածու չկա: Ես 2-ին եմ տեսնում:
Այլ մտքեր կա՞ն: