«Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան
Տեսանյութեր«Դրսում սիրահարվելու եղանակ է:
Կինը՝ Աստծո ստեղծած արարածներից ամենից տարօրինակն ու անբացատրելին, սիրո և ուշադրության ամենակենտրոնում անգամ՝ երբեք չգիտես, թե իրականում ինչ է մտածում: Երբե՜ք:
Ես էդ հարցում երևի «հակակին» եմ, ինքս ինձ լավ ճանաչող ու առանց մեղմելու իմ խնդիրները տեսնող, նաև հաստատ սթափ, խորքային ճանաչող այն միջավայրը՝ որում ձևավորվել ու ապրում եմ:
Ամեն դեպքում կին լինելը դժվար բան է.. պարզվեց: Մանավանդ, երբ ինքդ քո նկատմամբ խիստ ես»,- ինստագրամյան իր էջում անկեղծացել է դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը: