Հայերեն
Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ» 

Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ընտրական համակարգը հերթական լրջագույն փորձության առջև է կանգնած, որտեղ քաղաքական նպատակահարմարությունը փորձ է արվում փաթեթավորել իրավական հիմնավորումներով։ Խնդիրը վերաբերում է ընտրություններից հետո ստեղծված այն իրավիճակին, երբ պաշտոնապես արձանագրվել են լուրջ խախտումներ, սակայն պատասխանատու պետական ինստիտուտները ոչ միայն չեն շտկում դրանք, այլև փորձում են միջազգային կառույցների զեկույցների կամայական մեկնաբանությամբ արդարացնել սեփական անգործությունը։ Այս ամենը հարվածի տակ է դնում հազարավոր քաղաքացիների ընտրական իրավունքը և սպառնում դառնալ անպատժելիության վատագույն նախադեպ։

Եթե երեք ընտրատեղամասում քվեարկության արդյունքները պաշտոնապես չեղարկվել են, ապա, ըստ օրենքի տրամաբանության, խախտումներն ունեցել են էական բնույթ և անմիջականորեն ազդել ընտրությունների վերջնական ելքի վրա։ Նման իրավիճակներում ընտրական մարմինը պարտավոր է կոնկրետ քայլեր ձեռնարկել հետևանքները շտկելու համար։ Ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ) տալիս է ընդամենը երկու հստակ ճանապարհ. կա՛մ նշանակել մասնակի վերաքվեարկություն միայն այդ տեղամասերում, կա՛մ անցկացնել համընդհանուր նոր ընտրություններ։

Այստեղ անկյունաքարային ու սկզբունքային է հետևյալ թեզը. ԿԸՀ-ն գործադիր-կազմակերպչական մարմին է, որի բացառիկ առաքելությունն ու պարտականությունն օրենքի տառը անվերապահորեն կատարելն է, այլ ոչ թե այն սեփական հայեցողությամբ կամ քաղաքական նպատակահարմարությամբ մեկնաբանելը: Ընտրական մարմինն օժտված չէ օրենսդրական կամ հայեցողական այնպիսի լիազորություններով, որոնք թույլ կտան իրավական նորմը շրջանցել սեփական դատողություններով:

Այս պարագայում ԿԸՀ-ն փորձում է արդարացնել իր անգործությունը՝ հղում անելով Վենետիկի հանձնաժողովի 2025 թվականի հրատապ զեկույցին (CDL-AD(2025)003)։

Նրանց փաստարկը հետևյալն է. եթե վերաքվեարկություն լինի միայն մի քանի տեղամասում, ընտրողներն արդեն կիմանան ընդհանուր պատկերը և կարող են քվեարկել «տակտիկական հաշվարկներով», ուստի մասնակի վերաքվեարկությունը ճիշտ միջոց չէ։ Սակայն սա զուտ իրավական մանիպուլյացիա է։

Վենետիկի հանձնաժողովը երբեք չի ասել, որ եթե տեղամասային վերաքվեարկությունը խնդրահարույց է, ապա խախտումը պետք է մնա անհետևանք։ Ընդհակառակը՝ միջազգային կառույցի ամբողջ տրամաբանությունն այն է, որ ընտրական ցանկացած լուրջ խախտում պետք է ունենա արդյունավետ իրավական արձագանք։ Եթե նեղ գործիքը՝ տեղամասային վերաքվեարկությունը, չի ապահովում արդար արդյունք, ապա օրենքով մնում է երկրորդ, ավելի լայն ճանապարհը՝ նոր ընտրությունների նշանակումը։ ԿԸՀ-ն իրավունք չունի հորինել մի «երրորդ ճանապարհ»՝ խախտումն արձանագրել, բայց արդյունքները պարզապես անփոփոխ թողնել։

Իրավունքի մեջ չի կարող գործել այնպիսի աբսուրդային կանոն, որ ինչքան ավելի ծանր է խախտումը, և ինչքան բարդ է դրա վերականգնումը, այնքան ավելի հեշտ է խուսափել պատասխանատվությունից։ Խախտման ծավալը չի կարող դառնալ անպատժելիության երաշխիք։ Հատկանշական է, որ ԿԸՀ-ի վկայակոչած Վենետիկի հանձնաժողովի զեկույցը կազմվել էր Ռումինիայի 2024 թվականի ընտրությունների առիթով, որտեղ տեղի Սահմանադրական դատարանը, տեսնելով խախտումների ծանրությունը, գնացել էր հենց ընտրությունների արդյունքների ամբողջական չեղարկման ճանապարհով։ Այսինքն՝ ԿԸՀ-ն վկայակոչում է մի փաստաթուղթ, որն իրականում հակառակն է ապացուցում։

Այժմ Սահմանադրական դատարանի առջև դրված է սկզբունքային հարց. արդյո՞ք Հայաստանում ընտրողի ձայնը պաշտպանված է, թե՞ այն կարող է զոհաբերվել քաղաքական նպատակահարմարությանը։ Բարձրագույն դատարանը չի կարող սեփական հայեցողությամբ շրջանցել օրենքը կամ լեգիտիմացնել մի իրավիճակ, երբ շուրջ 3400 քաղաքացի պարզապես զրկվում է իր սահմանադրական ընտրական իրավունքից։ Եթե դատարանն ընդունի ԿԸՀ-ի այս դիրքորոշումը, ապա ապագայի համար կստեղծվի վտանգավոր նախադեպ՝ ցանկացած ընտրական խախտում կմնա անհետևանք, եթե դրա շտկումը իշխանության համար քաղաքականապես անհարմար լինի։ Սա արդեն սովորական ընտրական վեճ չէ, այլ պետական ինստիտուտների կենսունակության և սահմանադրական կարգի խնդիր։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին