Հայերեն
Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյանc Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին Գազատարը վնասվել է. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover»-ը և «Honda» մոպեդը Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարունակվում են Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ 

ՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծություն

Պղնձի և մոլիբդենի համաշխարհային պահանջարկն այնքան է աճել, որ անգամ Հորմուզի նեղուցի փակվելը քիչ է ազդում գների վրա։ Հայկական հանքավայրերի համար լավ ժամանակներ են, իսկ մետալուրգների համար՝ ոչ այնքան։ Ֆերոմոլիբդենի ձուլումը նվազել է, իսկ պղնձաձուլարանի նախագիծը՝ սառեցվել։
 
2026 թվականին Հայաստանի հանքարդյունաբերությունը կհասնի արտադրության ռեկորդային ծավալների։ Այս մասին հայտնում է Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը։
Լոնդոնի մետաղների բորսայի տվյալներով՝ այժմ համաշխարհային շուկայում պղնձի մեկ տոննան 13,5–14 հազար դոլար է, մինչդեռ մեկ տարի առաջ 9,5–10 հազար դոլարի սահմաններում էր։ Զգալիորեն թանկացել է նաև մոլիբդենը. եթե մեկ տարի առաջ այն արժեր 47–48 հազար դոլար (մեկ տոննայի դիմաց), ապա հիմա՝ մոտ 68 հազար դոլար։
 
Գների աճը պայմանավորված է պահանջարկի ավելացմամբ։ Պղնձի պարագայում դա կապված է արևային և քամու էներգետիկայի զարգացման, էլեկտրամոբիլների արտադրության և տվյալների մշակման կենտրոնների կառուցման հետ։ Մոլիբդենը պահանջված է բարձր ամրության պողպատների արտադրության մեջ, ինչպես նաև արդյունաբերության ավիացիոն, էներգետիկ և այլ ճյուղերում։
Ջհանյանի խոսքով՝ նույնիսկ աշխարհաքաղաքական ռիսկերի պատճառով համաշխարհային արդյունաբերության հնարավոր կարճաժամկետ դանդաղումը, ներառյալ Հորմուզի նեղուցով էներգակիրների մատակարարման հնարավոր խափանումները, չի կարողանա փոխել պղնձի պահանջարկի աճի երկարաժամկետ միտումը։

Ի՞նչ կստանա Հայաստանի բյուջեն

Ջհանյանը նշում է` մետաղների բարձր գները հանքարդյունաբերության ոլորտին թույլ կտան առաջիկա մեկ-երկու տարում զգալիորեն ավելացնել հարկային վճարումները։
Լրացուցիչ ներդրում կապահովի Ամուլսարի ոսկու հանքավայրը։ «Lydian Armenia» ընկերությունը նախատեսում է արդյունահանումը սկսել արդեն ամռան կեսերին։
 
Արդյունահանման ծավալների ավելացումը անհրաժեշտ է համաձայնեցնել պետության հետ` նաև իրականացնելով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում։
 
Վերջին երկու տարում Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտից հարկային մուտքերը (ներառյալ տեխնիկական և պայթեցման ծառայություններ մատուցող ընկերությունները) գերազանցել են տարեկան 300 մլն դոլարը։ Եթե հաշվենք նաև հանքերի համար նախատեսված տեխնիկայի, այդ թվում՝ ինքնաթափերի և բուլդոզերների մատակարարներին, ապա այդ գումարն ավելանում է ևս ավելի քան 20 միլիոնով։

Հայաստանում պղնձաձուլարան բացելու հեռանկարը դեռ անորոշ է

2021 թվականին «GeoProMining» ընկերությունը ձեռք բերեց Զանգեզուրի կոմբինատի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, ինչից հետո կառավարությունը ներդրողի հետ քննարկում էր մաքուր պղնձի ձուլարանի կառուցման նախագիծը։ Սակայն հետագայում բանակցությունները դադարեցվեցին։
 
Ջհանյանի խոսքով՝ ժամանակակից պղնձաձուլական գործարանը համաշխարհային շուկայում մրցունակությունը պահպանելու համար պետք է տարեկան առնվազն 200 հազար տոննա պղինձ արտադրի։ Մինչդեռ այսօր Հայաստանում պղնձի հանքաքարի արդյունահանման ծավալը, մաքուր պղնձի վերածած, համարժեք է տարեկան մոտ 80 հազար տոննայի։

Ֆերոմոլիբդեն արտադրողների խնդիրները

Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև ֆերոմոլիբդենի արտադրությունում։
1990-ական թվականներից ի վեր Հայաստանում արդյունահանվող մոլիբդենի զգալի մասը վերամշակվում էր Երևանի «Մաքուր երկաթի» և «Armenian Molybdenum Production» գործարաններում։ Ավելի ուշ դրանց ավելացան ավելի փոքր արտադրություններ Արմավիրի մարզում և Հրազդանի տարածարջանի Ալափարս գյուղում։
 
Սակայն վերջին տարիներին հայկական ձեռնարկությունները կորցրել են իրենց մրցունակությունը չինական արտադրողների համեմատ, որոնք զգալիորեն ավելի մեծ մասշտաբներով են աշխատում և օգտվում են պետական աջակցությունից։
 
Այժմ խոշոր ձեռնարկություններից շարունակում է գործել «Մաքուր երկաթի գործարանը», սակայն նրա համար նույնպես դժվար է մրցակցել չինական ընկերությունների հետ։

Զանգեզուրի կոմբինատի արդիականացումը

Մինչ մետալուրգիական ձեռնարկությունները բախվում են դժվարությունների, հանքերն իրենց աճող եկամուտներն ուղղում են արտադրության արդիականացմանը։
 
Այսպես` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում նախատեսվում է ներդնել հանքային տեխնիկայի պարկի, ինչպես նաև հանքաքարի մշակման ու խտանյութի արտադրման` ֆլոտացիոն հոսքագծերի վերահսկման թվային համակարգ։
 
Հիմա կոմբինատում քննարկում են մի նախագիծ, ըստ որի` հանքաքարը պետք է տեղափոխվի բացահանքից դեպի ֆաբրիկա ոչ թե ինքնաթափերով, այլ շարժական կոնվեյերներով։ Հաջողության դեպքում դա կօգնի 4-5 անգամ նվազեցնել տեղափոխման ծախսերը։
ԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Ուղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունըՄադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասինՀայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. ReutersՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմԻրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցելՊայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանԻնձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունMoody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՓամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՍուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյանc«Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել էՈւղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ադրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանԱմբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասինՉենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի մասին, քանի որ ձայնագրությունը հանրայնացվել է․ Արամ Վարդևանյան Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու շեմը բավական ցածր է, ԿԸՀ-ի որոշումն էլ ընկալելի չէ Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Գնում ենք Վաղարշյանի Քննչական, հո չե՞մ թողնելու իրենց մասկի-շոուն ապահովեն. Դավիթ Ղազինյան Գործը իշխանության վախերի մասն է. Դավիթ Ղազինյան Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ ՀԴՄ կանոնների խախտման, վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտումներ. ՊԵԿ–ի ամփոփումը Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին Brent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ Գազատարը վնասվել է. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից «Որևէ մեկին գումար չեմ տվել»․ Դավիթ Ղազինյանը՝ քրեական վարույթի մասին ԿԸՀ-ն քննում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Ենթադրում եմ՝ կկալանավորվեմ, պրոցես է, բոլորս էլ պատրաստ ենք, ամեն ինչ շատ լավ է. Դավիթ Ղազինյան Դավիթ Ղազինյանի մասով ձայնագրությունը լսել եք, խոսքը գնում է լրիվ այլ՝ 3-րդ անձի մասին․ Վարդևանյան Իսրայելը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին