Եթե «Իմ քայլը» հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չի ձեռնարկում, ես վայր եմ դնում մանդատս. Լուսինե Բադալյան
ՀասարակությունԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Բադալյանը գրել է.
Հիմա դիմում եմ ԱԺ նախագահ, պարոն Արարատ Միրզոյանին.
Ես դեռևս այն չարաբաստիկ գիշերը գրել էի իմ դիմումը , հիշում եք, բայց երբ Ձեր նկատմամբ տեղի ունեցավ բռնություն, ես այն հետ վերցրի, որովհետև Ձեզ այդ վիճակում միայնակ թողնելն առնվազն անարդարացի կլիներ։
ՀՀ վարչապետի վերջին գրառումից հետո ես ստիպված եմ կայացնել որոշում և, հուսով եմ, Դուք ինձ կհասկանաք` որպես Ձեր ուսանողական ընկեր, որպես ձեզ հետ երբեմն, նույնիսկ` դժվար ճանապարհ անցած մարդ։
Եթե «Իմ քայլը» հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չի ձեռնարկում, ես վայր եմ դնում իմ մանդատը:
Շնորհակալ եմ ըմբռնման համար»:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։
Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։
Հպարտ եմ ձեզանով»,- գրել է Փաշինյանը։