Հայերեն
Թույլ մի՛ տվեք խլել ձեր ընտրական իրավունքը․ գնացե՛ք և քվեարկե՛ք 8-ի օգտին․ Գոհար Մելոյան Բարձր տրամադրություն, ուրախ ընդունելություն ու անսահման ջերմություն, սիրելի՛ աբովյանցիներ, շնորհակալ ենք. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) «Բացահայտում» ՀԷՑ-ի մասին Եթե վեց ընդդիմադիր պատգամավորները չքվեարկեն քո օգտին, հրաժարական կտա՞ս․ քաղաքական հայտարարությունների պատասխանատվությունը պետք է կրել. Հրայր Կամենդատյան Միասնությունը չի նշանակում, որ բոլորս պետք է ունենանք նույն քաղաքական հայացքները․ Մհեր Ավետիսյան ՈւՂԻՂ. Գոհար Մելոյանն ամփոփում է 13:00-ի դրությամբ արձանագրված ենթադրյալ ընտրախախտումները` Սպիտակում Արշակ Կարապետյանի հեռացումը թուլացրեց սահմանային կառավարման համակարգը և բացեց դուռը հակառակորդի առաջխաղացման համար. ՀՃՇ անդամ Աննա Ղուկասյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, համայնքապետի թեկնածու Արման Ավետիսյանը քվեարկեց Սպիտակ համայնքի Սարահարթ բնակավայրի վարչական ղեկավարն իր ավտոմեքենայում նստած վերահսկում է ընտրողներին. Գոհար Մելոյանը Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ»

Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ցանկացած ժողովրդավարական հասարակարգում ընտրությունները քաղաքական լեգիտիմություն ձևավորելու և երկրի կառավարումը ստանձնելու ժամանակավոր միջոց են, այլ ոչ թե սեփական հայրենակիցներին վերջնականապես տրոհելու կամ նրանց նկատմամբ «հաղթանակ տանելու» պատերազմի դաշտ։ Սակայն Հայաստանի ներկայիս քաղաքական իրականության մեջ գործող իշխանության, ի դեմս Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների, հռետորաբանությունը վաղուց դուրս է եկել քաղաքական կոռեկտության և մրցակցության բոլոր հնարավոր կանոններից։ Վերջին շրջանի բարձրագոչ հայտարարությունները, թե «պատերազմի եռագլուխ կոալիցիան ջախջախված է», և դրանց ուղեկցող տարատեսակ վիրավորական ու պիտակավորող արտահայտությունները ոչ միայն չեն նպաստում ներքաղաքական կայունությանը, այլև ուղղակիորեն հարվածում են պետականության հիմքերին՝ հանրությանը պահելով հարատև ներքին պատերազմի հոգեբանական հարթության մեջ։

Քաղաքական հաղթանակի էյֆորիան և սեփական անփոխարինելիության պատրանքը հաճախ ստիպում են մոռանալ մաթեմատիկական ու քաղաքագիտական պարզ ճշմարտությունները, որոնք արտացոլված են հենց ընտրական թվերի մեջ։ Երբ բնակչության շուրջ քառասուն տոկոսը իր ձայնը վստահում է ընդգծված ընդդիմադիր ուժերին, դա նշանակում է, որ հասարակության գրեթե կեսը բացահայտորեն մերժում է գործող կուրսը և կիսում այլընտրանքային մոտեցումներ։ Այսպիսի պայմաններում ընդդիմությանը «ջախջախված» որակելը կամ նրանց հասցեին հեգնանքով ու թշնամանքով խոսելը նշանակում է թիրախավորել, նվաստացնել և քաղաքականապես լուսանցք մղել սեփական երկրի հարյուր հազարավոր քաղաքացիների։ Սա կառավարման մանդատի էության սխալ ընկալում է, քանի որ ընտրություններում հաղթելը չի նշանակում ստանալ բացարձակ սեփականության իրավունք պետության և նրա ժողովրդի նկատմամբ։

Այստեղ է, որ բախվում ենք իշխանության բուն փիլիսոփայության և դրա աղավաղված ընկալման ճգնաժամին։ Քաղաքական տեսության և սահմանադրական իրավունքի առանցքային թեզն այն է, որ ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը դադարում է լինել լոկ կուսակցական մարմին։ Իշխանությունը սեփական թիմակիցների բարօրությունն ու հարմարավետությունը ապահովող քաղաքական կազմակերպություն չէ, այլ ամբողջ պետության և նրա բոլոր քաղաքացիների կենսագործունեությունը երաշխավորող համակարգ։ Գործող ղեկավարությունը պարտավոր է գիտակցել, որ ինքը հավասարապես պատասխանատու է բոլորի համար՝ թե՛ իրենց քվեարկած քաղաքացիների, թե՛ իրենց դեմ արտահայտված այն հսկայական զանգվածի, և անգամ նրանց համար, ովքեր խախտել են օրենքն ու հանցագործ են ճանաչվել, քանի որ վերջիններիս հանդեպ արդարադատությունը նույնպես պետք է իրականացվի բացառապես իրավունքի, այլ ոչ թե քաղաքական վրեժխնդրության կանոններով։ Իշխանությունն ունի պոզիտիվ պարտավորություն՝ հոգ տանելու նաև իրեն ընդդիմացող հատվածի մասին, քանի որ նրանք նույնպես պետության հարկատուներն են, բանակի զինվորները և հանրույթի անբաժանելի մասը։

Տարիներ շարունակ Հայաստանի քաղաքական դաշտում կիրառվող «սևերի և սպիտակների» դիխոտոմիան արդեն սպառել է իրեն և դարձել պետության զարգացումը արգելակող գլխավոր գործոնը։ Անընդհատ թշնամանքի, ներքին ատելության և լարվածության սերմանումը քայքայում է ներքին համերաշխությունը այնպիսի պատմական ժամանակաշրջանում, երբ արտաքին լրջագույն սպառնալիքների պարագայում ներսում «ներքին թշնամիների» փնտրտուքը թուլացնում է պետության դիմադրողականությունը։ Փոխադարձ վիրավորանքների վրա հիմնված հռետորաբանությունը իջեցնում է քաղաքական մշակույթի նշաձողը՝ բովանդակային ու ստրատեգիական քննարկումները փոխարինելով փողոցային բառապաշարով։ Որպեսզի երկիրը կարողանա դուրս գալ այս տևական ճգնաժամից, անհրաժեշտ է անցում կատարել բացառման քաղաքականությունից դեպի ներառականության քաղաքականություն։ Պետության ղեկավարի և կառավարող թիմի խոսույթը պետք է միտված լինի ոչ թե հասարակության մյուս հատվածին նվաստացնելուն կամ «ջախջախելուն», այլ ընդհանուր հայտարարների փնտրտուքին, քանի որ միայն սեփական քաղաքացիների նկատմամբ թշնամանքի դադարեցմամբ է հնարավոր կառուցել կայուն, իրապես ժողովրդավարական և իրավական պետություն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թույլ մի՛ տվեք խլել ձեր ընտրական իրավունքը․ գնացե՛ք և քվեարկե՛ք 8-ի օգտին․ Գոհար ՄելոյանԲարձր տրամադրություն, ուրախ ընդունելություն ու անսահման ջերմություն, սիրելի՛ աբովյանցիներ, շնորհակալ ենք. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)«Բացահայտում» ՀԷՑ-ի մասինԵթե վեց ընդդիմադիր պատգամավորները չքվեարկեն քո օգտին, հրաժարական կտա՞ս․ քաղաքական հայտարարությունների պատասխանատվությունը պետք է կրել. Հրայր ԿամենդատյանՄիասնությունը չի նշանակում, որ բոլորս պետք է ունենանք նույն քաղաքական հայացքները․ Մհեր ԱվետիսյանՈւՂԻՂ. Գոհար Մելոյանն ամփոփում է 13:00-ի դրությամբ արձանագրված ենթադրյալ ընտրախախտումները` ՍպիտակումԱրշակ Կարապետյանի հեռացումը թուլացրեց սահմանային կառավարման համակարգը և բացեց դուռը հակառակորդի առաջխաղացման համար. ՀՃՇ անդամ Աննա Ղուկասյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, համայնքապետի թեկնածու Արման Ավետիսյանը քվեարկեցՍպիտակ համայնքի Սարահարթ բնակավայրի վարչական ղեկավարն իր ավտոմեքենայում նստած վերահսկում է ընտրողներին. Գոհար ՄելոյանըԱյսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը«Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասինԴատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակումՍամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասինՍա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ ՎարդևանյանՏնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ ՎարդևանյանՍամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ ՎարդևանյանՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասինՍամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ ՎարդևանյանՍամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սաԻնչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. ՎարդևանյանՍկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահիԴպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ Մխիթարյան