Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում․ Տեր Վահրամ քահանա Մելիքյան
ՀասարակությունԴադիվանքին որևէ վտանգ չի սպառնում։ Այս մասին գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը։
«Այսու իրազեկում եմ, որ Դադիվանքն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո և նրան որևէ վտանգ չի սպառնում:
Ներկայիս վանքում կան մի քանի եկեղեցականներ, որոնք շարունակելու են մատուցել իրենց աստվածպաշտությունը և կանոնավոր իրականացնել արարողությունները»,- գրել է նա: