ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության տարածքը հայտարարված է՝ 29,743 քառակուսի կիլոմետր, ոչ մի թիզ հող չի հանձնվելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը:
Անկլավներին վերաբերելի հարցին նա պատասխանել է.
«Ի՞նչ անկլավների մասին է խոսքը: Եթե այդ անկլավները Հայաստանի Հանրապետության 29,743 քառակուսի կիլոմետրի մեջ են մտնում, մի միլիմետր հող չի հանձնվելու»,-նշել է Ասրյանը: