Հայերեն
Բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է. որքան էլ զարմանալի հնչի, Ադրբեջանի «վերջին պահանջը» Ադրբեջանում չի ձևավորվում, այլ՝ Հայաստանում. Հովհաննիսյան «Հայաքվեն» Հ1-ի կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներին Բանանի շուրջ աղմուկ, պետության շուրջ լռություն․ ինչպես ենք ընկնում հանրային ուշադրության ծուղակը. Աննա Կոստանյան «Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ» Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ» Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ» Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ» Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ» Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. Շարմազանով Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»

Audi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը

Մշակույթ

Հիբրիդային կուպեն, որը համատեղում է երկտուրբո V8 շարժիչն ու երեք էլեկտրամոտորները, թողարկվելու է ընդամենը 499 օրինակով, հայտնում է Robb Report-ը:

ауди1.jpg (33 KB)

Վերջին 12 ամիսների ընթացքում Audi AG ընկերությունը վճռականորեն սեղմել է գազի սեղմակը՝ սկսելով նորարարությունների և մեծ արագությունների ոլորտում իր հարուստ ժառանգության լայնածավալ ցուցադրությունը: Այս կարճ ժամանակահատվածում գերմանական բրենդը հասցրել է լիովին էլեկտրական Concept C սպորտքարով ցուցադրել իր դիզայնի ֆուտուրիստական ոճը, սեփական թիմով մուտք գործել Ֆորմուլա 1-ի 2026 թվականի մրցաշրջան, իսկ այսօր արդեն ներկայացրել է Audi Nuvolari հիբրիդային սուպերքարը, որն ընկերությունն անվանում է «բրենդի պատմության ամենաարագ և ամենահզոր սերիական մեքենան»։

ауди2.jpg (28 KB)

Ըստ պաշտոնական մամուլի հաղորդագրության՝ Nuvolari-ի կապոտի տակ տեղադրված է 4,0 լիտր աշխատանքային ծավալով, երկակի տուրբոմղմամբ V8 շարժիչի (որն ապահովում է 800 ձիաուժ և 730 Նմ պտտող մոմենտ) և յուրաքանչյուրը 147,5 ձիաուժ (110 կՎտ) հզորությամբ երեք աքսիալ էլեկտրամոտորների համակցությունը: Էլեկտրական շարժիչներից երկուսը տեղակայված են առջևի սռնիի վրա և միասին արտադրում են ահռելի՝ 2150 Նմ պտտող մոմենտ, իսկ երրորդն ինտեգրված է ութգլան ներքին այրման շարժիչի և փոխանցման տուփի միջև:

Մեքենայի էլեկտրական մասը սնվում է 7,3 կՎտժ հզորությամբ լիթիում-իոնային մարտկոցից։ Այս կոնֆիգուրացիայի շնորհիվ դինամիկ բնութագրերն ուղղակի ապշեցնում են. 0-ից 100 կմ/ժ արագացումը տևում է ընդամենը 2,6 վայրկյան, իսկ առավելագույն արագությունը գերազանցում է 350 կմ/ժ-ը։ Եվ սա սերիական Audi-ի համար:

Nuvolari-ն ունի ընթացքի չորս հիմնական ռեժիմ.

  • E-Hybrid (լիովին էլեկտրական ռեժիմ),
  • Balanced (օպտիմալացնում է ներքին այրման շարժիչի և էլեկտրամոտորների համատեղ աշխատանքը),
  • Dynamic (բացահայտում է մեքենայի սպորտային բնավորությունը),
  • Dynamic+ (առավելագույն հզորություն և մաքուր ադրենալին):

Բացի այդ, նախատեսված է նաև մրցուղային ռեժիմ (Track Mode), որը կարելի է ճշգրիտ հարմարեցնել չոր կամ թաց վազքուղուն, ակտիվացնել մրցարշավային օպտիմալացումը կամ ամբողջությամբ անջատել քարշի հսկողության (traction control) համակարգը:

ауди3.jpg (18 KB)

Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Nuvolari-ում առաջին անգամ կիրառվել է Audi-ի նոր տեխնոլոգիական լուծումը՝ ֆիրմային Space Frame տարածական հիմնակմախքի (ռամայի) և ամբողջությամբ ածխապլաստիկից (կարբոնից) պատրաստված թափքի համակցումը: Սերիական մոդելների համար ևս մեկ նորույթ է կենտրոնական հեղյուսով (մեկ մանեկով) կռածո անվահեծերի կիրառումը:

Մինիմալիստական սրահ և հարգանքի տուրք պատմությանը

Ինտերիերի մասին տեղեկությունները դեռ քիչ են: Դատելով նախասերիական պրոտոտիպի առաջին լուսանկարներից՝ սրահն իրենից ներկայացնում է մինիմալիզմի իսկական մարմնավորում: Ներսում տեղադրված են կարբոնե հիմքով սպորտային նստատեղեր, իսկ առջևի վահանակի ֆունկցիաների կառավարումը գրեթե ամբողջությամբ լինելու է սենսորային ու էկրանային ձևաչափով, այլ ոչ թե անալոգային:

ауди4.jpg (16 KB)

Նորույթն անվանվել է անցյալ դարի իտալացի լեգենդար ավտոարշավորդ Տացիո Նուվոլարիի պատվին: Այս սուպերքարով Audi-ն բարձրաձայն հայտարարում է շուկան հերթական անգամ ինժեներական տրիումֆով զարմացնելու իր մտադրության մասին (ինչը միշտ բնորոշ է եղել բրենդին): Սուպերքարը, որի արտադրությունը խստորեն սահմանափակված է 499 օրինակով, վաճառքում կհայտնվի 2027 թվականի կեսերին (արտադրությունը կմեկնարկի երկրորդ եռամսյակում):

Հայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրIDBank-ը DigiTec 2026-ին կներկայանա միասնական էկոհամակարգի հայեցակարգովՓաշինյանը պահանջում էր փոխել Սահմանադրությունը հանուն խաղաղության, իսկ հիմա խոստովանում է, որ Ալիևը կարող է չստորագրել համաձայնագիրը«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՓաշինյանը գող է. նա հազարավոր զինվորների կյանքեր է գողացել․ ինչո՞ւ Փաշինյանը Բաքվի հետախուզվողների ցուցակում չէ. Անուշ ՄիրզոյանՓաշինյանն ուժեղ է միայն այն դեպքում, երբ սպառնում է ընդդիմադիրներին բանտ նետել, բայց Ալիևի դեմ թույլ է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըՔՊ-ն չգիտի անգամ, թե որ կետում են ավարտվելու Ալիևի պահանջները. Տիգրան ԱբրահամյանTeam Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումներըԱնվտանգ և արդար պետության գաղափարը սկսվում է դպրոցից․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունները Ռուսաստանի հետ առևտրային պատերազմի մեջ մտնելուց առաջ քայլեր պետք է ձեռնարկած լինեին. Հրայր ԿամենդատյանԻշխանությունները երբեք չեն ասել, թե ինչն են ուզում փոխել Սահմանադրության մեջ. Ավետիք ՉալաբյանԱլիևի հրահանգով Սահմանադրությունը փոխելը ինքնիշխանության լիակատար կորուստ է․ Նարեկ Կարապետյան102֊րդ ռազմաբազան մեծ նշանակություն ունի ոչ միայն մեզ, այլ մեր տարածաշրջանի բոլոր խաղացողների համար․ Արշակ ԿարապետյանԱդրբեջանցիները մեր առաջ պահանջներ են դնում և ցանկանում ներգրավվել հետաքննությունների մեջ. Մենուա ՍողոմոնյանՍի Ծինփինի հետ զրույցը հանգամանալից էր, դրա ընթացքում շոշափվել են նաև Մոսկվայի և Պեկինի գիտակրթական գործընկերության հաջողությունները. ՊուտինԲոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է. որքան էլ զարմանալի հնչի, Ադրբեջանի «վերջին պահանջը» Ադրբեջանում չի ձևավորվում, այլ՝ Հայաստանում. ՀովհաննիսյանԸնտրական գործընթացը իշխանությունները վերածել էին վախի մթնոլորտի. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» Հ1-ի կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներինՊետության ճակատագիրը չի կարելի դարձնել անպատասխանատու փորձարկումների խաղալիք․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունը պատկանում է ժողովրդին, և նա խոսքն արդեն ասել է․ Նարեկ ԿարապետյանՏեսեք՝ ինչ է տեղի ունենում, երբ Նարեկ Կարապետյանը կառավարությունից պահանջում է պարզաբանել՝ ի՞նչ է կատարվում Հայաստանի պետական բյուջեի պակասուրդի հետ. տեսանյութՀայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներովՖասթ Բանկն առաջարկում է արագ, առանց միջնորդավճարի ԱՄՆ դոլարով փոխանցումներԽաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա ԿոստանյանԶՊՄԿ-ն հայտարարում է պղնձի և մոլիբդենի խտանյութերի տեղափոխման ծառայությունների մրցույթՄեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ինՁայնագրության մեջ իսպառ բացակայում է որևէ հանցակազմ. Ավետիք ՉալաբյանԴուք հասկանու՞մ եք, որ անարդարությունը, որը այսօր կրծքով պաշտպանում եք, մի օր կարող է ձեզ հարվածել․ Մարիաննա ՂահրամանյանՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Կիևի անվտանգության երաշխիքներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀամախմբվում ենք ըստ օրակարգի, ճիշտ չի, որ բոլորը նույն կերպ մտածեն, երբեմն դժվար է լինում. ԳրիգորյանՎճռական գործողություններ լինելու են. Լևոն ԱզիզյանՉկա’ մի դեպք, երբ սահմանադրություն չփոխելու համար մի երկիր հարձակվում է մյուս երկրի վրա․ ԳրիգորյանԱյս իշխանության հեռացումից հետո Սահմանադրության փոփոխության հարց պետք է դրվի. Աննա Գրիգորյան44-օրյա պատերազմը ես հաճախ եմ բնորոշել որպես «տարօրինակ». Արմեն ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդմամբ․ Լևոն ԱզիզյանԱյս իրավիճակում չի քննարկվում այլ պատասխան քան ոչը․ Արամ ՎարդևանյանՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՄոսկվա-Երևան տոմսերը կտրուկ թանկացել են․ ի՞նչ արժեն այս պահինՄելիքբեկյանը կողմ է, որ ՖԻՖԱ-ն գլխավորի Դիալլոն․ «Լավ ճանաչում եմ, ունի անհրաժեշտ որակները»ՔՊ-ն մահաբեր իշխանություն է․ Արսեն Գևորգյանն այս իշխանության զոհն է․ մենք շարունակելու ենք պայքարել, մինչև նրա նկատմամբ արդարությունը վերականգնվի. Ուժեղ ՀայաստանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրՄենուա Սողոմոնյանի յուրահատուկ շնորհավորանքը Խաչիկ ԳալստյանինՆոյեմբերի 18-ին, 19-ին և 20-ին ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուՄինչև 2026 թ.-ի դեկտեմբերի 31-ը. 3 ժամկետ, որոնք բաց թողնելու դեպքում կարող եք գումար կամ իրավունք կորցնել