Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անհրաժեշտ է, որ ԱԷՄԳ-ն ընդունի զրոյական հանդուրժողականության քաղաքականություն միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումների նկատմամբ, ինչպես նաև ընդունի չափորոշիչներ, որոնք արգելում են նման հարձակումները կամ սպառնալիքները միջուկային էներգիայի օբյեկտների դեմ, ասվում է Վիեննայում ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցչության հայտարարության մեջ։
«( ՄԱԳԱՏԷ-ն – խմբ.) պետք է զրոյական հանդուրժողականության քաղաքականություն ընդունի նման հարձակումների (միջուկային օբյեկտների վրա – խմբ.) նկատմամբ։ Մենք պետք է խթանենք խաղաղ միջուկային գործունեության վերաբերյալ գործող նորմերի պահպանումը և արդյունավետությունը», – ասվում է փաստաթղթում, որը մշտական ներկայացուցչությունը հրապարակել է սոցիալական ցանցերում։
Հետևեք մեզ՝ այստեղ