Հայերեն
Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ» 

«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեպի Ռուսաստան արտահանումների արգելքն իր բացասական հետքն է թողնելու և՛ արտահանողների, և՛ առհասարակ երկրի տնտեսության վրա։ Այս կարծիքն է հայտնում «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը: «Գյուղատնտեսական արտադրանքի՝ տարբերություն՝ չկա ծաղիկ է, միրգ թե բանջարեղեն, 90 տոկոսից ավելին արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն։ Կա արտադրանքի տեսակ, որ 98 տոկոսով է արտահանվում, կա 93 տոկոսով, բայց գյուղատնտեսական արտադրանքի 90 տոկոսից ավելին արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն։ Ոլորտի հետ փոխկապակցված ածանցյալ՝ մշակող արդյունաբերության արտադրանքը նույնպես հիմնականում արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն։ Ունենք գյուղատնտեսության մեջ ներգրավված մոտավորապես 150 հազար անձ։ Եթե բոլորը հայտնվում են արգելքի, սահմանափակումների տակ, ունենում ենք գյուղատնտեսության մեջ ներգրավված անձանց ընտանիքների, ֆերմերային տնտեսությունների, կազմակերպությունների գործունեության դադարեցում և, բնականաբար, արդեն վերամշակող արդյունաբերության գործունեության կանգ, ինչն իր հետ միանգամից բերում է երկու տեսակ գործազրկություն՝ ինքնազբաղված գյուղատնտեսների և որպես վարձու աշխատող ներգրավվածների։ Գործազրկությունը, բնականաբար, բերում է աղքատություն, որովհետև գործ ենք ունենում աշխատավարձի կա՛մ իսպառ բացակայության, կա՛մ աշխատավարձի նվազեցման հետ։ Այս ամենի եզրահանգումը հետևյալն է՝ արտագաղթի տրամադրվածություն, այն պարագայում, երբ Ադրբեջանը միջազգային հարթակներում, միջազգային տարբեր լրատվամիջոցներում, կառույցներում ամենօրյա քարոզ է իրականացնում ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու թեմայով։ Այսինքն՝ մի կողմից կա համատարած աղքատություն, ապագայի հանդեպ անհուսալիություն և անկանխատեսելիություն, հաջորդ կողմից՝ գոյություն ունի ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցման վտանգ։ Սա միանգամից մղում է արտագաղթի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը։

Անդրադառնում ենք գազի թանկացման հնարավորությանը։ Կա այն մոլորությունը, թե ոչինչ, որ գազը կթանկանա, մի բան կանենք, մինչև տեսնենք՝ ինչ է լինելու։ Ի վերջո, գազի թանկանալու դեպքում ի՞նչ վտանգներ կան։ Մեր զրուցակիցն ընդգծում է՝ պետք չէ միայն գազի թանկացումը դիտարկել, պետք է փոխկապակցված շղթայում ամեն ինչ քննարկել՝ գազ, էլեկտրաէներգիա և վառելիքային համակարգ՝ բենզին, դիզելային վառելիք։

«Գազի ներկրմամբ ամբողջությամբ կախված ենք Ռուսաստանի Դաշնությունից։

Եթե տարբեր կիսագրագետներ խոսում են Հայաստանում գազի ներկրումը իրանական գազով փոխարինելու մասին, ապա այստեղ ունենք որոշակի խնդիրներ, որովհետև Իրանից եկող գազի ամբողջ համակարգը չունի բավարար չափի ներուժ Հայաստանին սպասարկելու։ Դրան գումարած՝ Իրանը և Թուրքիան ունեն տարածաշրջանում գազի մատակարարման պայմանագիր, որ Թուրքիայից էժան գնով հնարավոր չէ ուղղակի այլ երկրների գազ մատակարարել, այսինքն՝ կա նաև թուրքական ճնշում իրանական գազի մատակարարման գծով։ Հաջորդը վառելիքային համակարգն է։ Բենզին և դիզելային վառելիք Հայաստան ներկրվում է Ռուսաստանից քվոտավորված, ներքին բացթողման գներով, այն է՝ ռուսաստանյան և ոչ թե ավելի թանկ սակագներով։ Էլեկտրաէներգիայի արտադրության մոտավորապես 32 տոկոսը բաժին է ընկնում ատոմակայանին, որի հումքը ներկրում ենք Ռուսաստանից, մոտավորապես 30-ից 33 տոկոսն էլ ջերմաէլեկտրակայաններին է բաժին ընկնում, որոնք աշխատում են գազով և Ռուսաստանից ներկրած հումքի հաշվին։

Եթե սահմանափակումը միայն գազով ենք դիտարկում, միգուցե մարդկանց շրջանում որոշակի լուսավոր ապագայի կանխատեսում լինի, բայց եթե սահմանափակումները համատարած լինեն, կզրկվենք տունը ընդհանրապես ջեռուցելու հնարավորությունից, որովհետև էլեկտրաէներգիայի 70 տոկոսը նույնպես բացակայելու է։ Շատերն են հիշում 90-ական թվականները, երբ ժամով էր հոսանք տրվում։ Չենք ունենալու գազ, այն է՝ անցնելու ենք անտառային գողությունների միջոցով վառարանով տունը բնականոն ջեռուցելուն։ Երկրորդ՝ ունենալու ենք տեղաշարժի խնդիր։ Եթե ունենք վառելիքի դեֆիցիտ, բնականաբար, ունենք նաև լոգիստիկ խնդիրներ, ապրանքները նշանակման վայր հասցնելու հետ կապված խնդիրներ։ Նման պարագայում որևէ արդյունաբերություն չի կարող աշխատել։ Ծայրահեղական դրսևորման մասին խոսենք։ Ոմանք կասեն՝ հաց կուտենք, կապրենք։ Ասեմ՝ ցորենն էլ ենք ներկրում Ռուսաստանից, ցորենն էլ ունի քվոտավորում։ Երկու տարի առաջ տեղի ունեցավ հետևյալը. Ռուսաստանը ներքին պահանջարկը մինչև չբավարարեր, ցորենի կամ ալ յուրի արտահանում չէր իրականացնելու, բայց Հայաստանին հատուկ քվոտա տվեց և դեպի Հայաստան արտահանումը շարունակեց։ Հիմա սա ևս վտանգի տակ է, մյուս կողմից էլ՝ ունենք հանձնված Արցախ, որտեղից ցորեն էինք ներկրում, իսկ այժմ դա նույնպես գոյություն չունի։ Նման պարագայում երկու տեսակ բացասական հետևանք ենք արձանագրում։ Առաջին ազդեցություն՝ բուն տնային տնտեսության, այսինքն՝ մարդու ընտանիքի վրա, որտեղ բացակայում է ջեռուցումը, կամ նա թանկ սակագնով է գազը ստանում, իր աշխատավարձը չի բավարարում, որպեսզի կարողանա կոմունալ ծախսերը վճարել։ Ինչո՞ւ է այդպես լինում. մի կողմից՝ գյուղատնտեսական արտադրանքը, մշակող արդյունաբերությունը դադարում են գործել, այսինքն՝ գոյություն ունի աշխատավարձի բացակայություն, դեֆիցիտ, հաջորդ կողմից՝ հաստատուն ծախսերի աճ գոյություն ունի, հետևաբար՝ մարդը չի կարողանում իր ընտանեկան ծախսերը կատարել ընդհանրապես։ Երկրորդ ազդեցությունն ապրանքների ձեռքբերման գծով է, այսինքն՝ նույն հացի սակագնի վրա տեղի կունենա ցորենի արժեքի ավելացում, էլեկտրաէներգիայի բացակայություն, կամ՝ եթե հովհարային անջատումներ լինեն, պատկերացնո՞ւմ ենք, թե ինչ պլանավորած գրաֆիկով պետք է հացի թխումը տեղի ունենա, ու դա ինքնարժեքի վրա ինչ ազդեցություն կունենա։ Գազի և վառելիքի բացակայության դեպքում այդ նույն հացը խանութներին հասցնելը ինչպե՞ս է տեղի ունենալու։ Մյուս կողմից՝ անուղղակի ազդեցության են ենթարկվում ընտանիքները, այսինքն՝ շատ ավելի թանկ սակագնով են ձեռք բերում ապրանքները։ Որպես համեմատություն նշեմ, որ 2026 թվականի առաջին եռամսյակում սննդի և խմիչքների գնաճը կազմել է 10 տոկոս։ Եթե համեմատենք 2025 թվականի համապատասխան ժամանակահատվածի հետ, ապա մարդն իր նույն աշխատավարձի պայմաններում կզգա, որ իր աշխատավարձը չի բավարարում»,նկատում է նա։

Եթե «կախարդական փայտիկի» օգնությամբ հայ արտահանողի առջև բացվեն ԵՄ շուկայի դռները, արտահանողը նույն ծախսը կկատարի՞ իր ապրանքն արտահանելիս և նույն եկամուտը կստանա՞, ինչ ռուսական շուկայի դեպքում։ «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել մուտք գործել ԵՄ շուկա։ Առաջիկա քսան-երեսուն տարում ԵՄ շուկան չի կարող բացվել Հայաստանի առաջ։ Ո՞ր ապրանքներն է Հայաստանն արտահանում՝ գյուղարտադրանք, այն է՝ միրգ, բանջարեղեն։ Մսամթերքի արտահանում չունենք, այն ներկրում ենք նաև Ռուսաստանից։ Եկեք միրգը համեմատենք։ Ավելի որակյա՞լ միրգ ենք արտադրում, քան Հունաստանը, Իտալիան, Պորտուգալիան՝ միջերկրածովյան երկրները։ Սա նույնիսկ քննարկման ենթակա չէ։ Հաջորդ մեր արտահանելի ապրանքը խմիչքն է։ Ուզում են ասել, որ եվրոպական շուկայում կարող ենք Ֆրանսիայի կոնյակի հետ մրցակցե՞լ, Գերմանիա կամ Չեխիա գարեջուր, իսկ Պորտուգալիա կամ Իտալիա գինի արտահանե՞լ, կարո՞ղ ենք դեղ արտահանել Գերմանիա, երբ ամբողջ աշխարհը գերմանական բժշկությունից և դեղագործությունից է օգտվում։ Վաղուց արդեն աշխարհում գոյություն ունի բրենդավորում, բրենդավորված ապրանքներն են սպառվում ԵՄ երկրներում։ Եթե ինչ-որ մի հրաշքով կարողանանք արտադրել մի այնպիսի ապրանք, որն աշխարհում դեռ չկա, և մենք լինենք դրա առաջամարտիկը, միգուցե կարողանանք դա արտահանել: Այստեղ արդեն գոյություն չունի ԵՄ կամ ԵԱՏՄ շուկա, գոյություն ունի ընդամենը պահանջարկ, որ Հայաստանը կարողանում է բավարարել։ Սրան գումարած՝ ԵՄ անդամ երկրների հետ ունեինք մոտավորապես 6500 անուն ապրանքների մաքսատուրքից ազատում՝ զրոյական տոկոսադրույքով կամ շատ ավելի զեղչված արժեքներով ուղարկում։ Նման պարագայում Հայաստանը չի կարողացել ԵՄ շուկա մտնել, ավելին՝ դեպի Ռուսաստան արտահանումն ավելացրել է։ Հիմա, երբ գոյություն ունեն մաքսատուրքեր, ինչպե՞ս ենք մրցունակ լինելու, և երկրորդ՝ եթե նույնիսկ արտահանողներին դեպի եվրոպական երկրներ ապրանքների ներկրման տուրքերի փոխհատուցում տրվի բյուջեից, ի՞նչ է տեղի ունենալու այս պարագայում։ Եվրոպան մեզ պարտքով, հստակ տոկոսադրույքով գումար է տալու։ Մի կողմից՝ տոկոս ենք վճարելու, հաջորդ կողմից՝ փոխհատուցելու ենք արտահանողների ծախսերը։ Հայաստանը կոլապսի առաջ կկանգնի, այնպիսի շրջապտույտ կստեղծվի, որը մոտավորապես նման է լինելու Բերմունդյան եռանկյունուն, այն է՝ ինչպես էլ կողքով անցնես, միանշանակ խորտակվելու ես»,հավելում է տնտեսագետը։

Շատ հաճախ է մեր խոսույթում հնչում այն տեսակետը, որ պետք է «բոլորի հետ լավ լինել», որպեսզի զարգացնենք տնտեսությունը, ունենանք կայուն հարաբերություններ բոլոր երկրների հետ։ Դա հնարավո՞ր է անել։ «Աշխարհում այլևս գոյություն չունի անվտանգային ճարտարապետություն, որովհետև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամ երկրներից նվազագույն երկուսը՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ն, արդեն խախտել են այդ սկզբունքները։ Հետևաբար, աշխարհում գծվում է անվտանգային նոր ճարտարապետություն։ Վստահեցնում եմ՝ որևէ մեկը դեռ չգիտի, թե որն է դրա հանգուցալուծման կետը, որտեղ են կանգ առնելու, որտեղ և ինչ սահմաններով են ազդեցության գոտիները գծելու։ Նման պարագայում չի կարող լինել «և՛, և՛»-ի քաղաքականություն։ Շատ վաղուց աշխարհում գոյություն ունի «կա՛մ, կա՛մ»-ի քաղաքականություն։ Աշխարհի բարձրաստիճան պաշտոնյաներն այս մասին հայտարարել են։ Նման տուրբուլենտության իրավիճակում պետք է կարողանաս շատ գրագետ, պլանավորված, ճշգրիտ դիրքավորվել՝ մինչև վերջնական ազդեցության գոտիների գծումը, այնուհետև դիրքավորվել քեզ համապատասխան անվտանգության ճարտարապետության տիրույթում։ Բայց մի բան կանխատեսելի է։ Տարիներ շարունակ Հայաստանը եղել է Ռուսաստանի ազդեցության գոտում։ Ո՞րն է այն հավանական պլանավորումը, որ Հայաստանը պետք է դուրս գա ազդեցության այդ գոտուց։ Եթե գալիս ենք բացառման մեթոդով, հենց հիմա նշմարվում է, որ ԱՄՆ-ի ազդեցության գոտում լինել չենք կարող, որովհետև ԱՄՆ նախագահն էլ է դա հայտարարել, Եվրոպայի ազդեցության գոտում լինել չենք կարող, աշխարհաքաղաքական ազդեցության գոտուց մի քայլ իջնում ենք ներքև, մտնում ենք Թուրքիայի ազդեցության գոտի։ Մեկ էլ տեսնում ենք, որ Թուրքիան էլ, կարծես, իր ազդեցության գոտում մեզ համար տեղ չի նախատեսել, ասում է՝ գնա Ադրբեջանի ազդեցության գոտի, ես քեզ կկառավարեմ Ադրբեջանի միջոցով։ Եվ, կարծես, Ռուսաստանի ազդեցության գոտուց մեզ մտցնում են Ադրբեջանի ազդեցության գոտի։ Նման պարագայում «և՛, և՛»-ի քաղաքականությունն ուղղակի աննորմալություն է»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրը