67-ամյա Մադոննան Նյու Յորքում ելույթ է ունեցել Dolce & Gabana-ի ներքնազգեստով
ՏեսանյութերՄադոննան 15 րոպեանոց անվճար համերգ է ունեցել Նյու Յորքի ամենահայտնի զբոսաշրջային վայրում՝ Թայմս Սքվերում: 67-ամյա երգչուհին բեմ բարձրացավ Dolce & Gabana-ի ներքնազգեստի ամբողջական կերպարով:
Երգչուհին կրում էր վարդագույն կորսետ՝ կապույտ կրծկալի, ժանյակավոր միկրո շորտերի, համապատասխան գուլպաների և արծաթափայլ բարձրակրունկների հետ միասին։ Նա կերպարը լրացնում էր արևային ակնոցներով և ձեռնոցներով։ Փոփ աստղը կատարել է իր ամենահայտնի հիթերը, և տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են դիտելու նրա ելույթը: Գրում է Spletnik-ը:

Մադոննան վերջերս բեմ բարձրացավ Coachella փառատոնում ՝ նմանատիպ կերպարով։ Երգչուհին իր կարիերայի ընթացքում ցնցել է հանդիսատեսին: Համացանցում շատ լուրեր են շրջանառվում, որ նա «վերածվում է խելագարի»։ Ենթադրաբար, աստղը չափից շատ է դիմել պլաստիկ վիրահատությունների, հայտնվում է բաց հագուստներով և հանդիպում է 30-ամյա մոդելի՝ Ակիմ Մորիսի հետ:
Հիշեցնենք, որ Մադոննան երկու անգամ ամուսնացած է եղել՝ Շոն Փենի և Գայ Ռիչիի հետ, և մեծացնում է վեց երեխա, որոնցից չորսը որդեգրված են։



