Կալկաթայում ապամnնտաժվել է Լիոնել Մեսսիի հսկայական արձանը
ՍպորտՀնդկաստանի Կալկաթայում ապամոնտաժվել է «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր և Արգենտինայի հավաքականի կազմում ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսսիի արձանը։ Այս մասին հայտնել է Asian News International գործակալությունը։
Արձանը, որում արգենտինացին ձեռքին բռնել է Աշխարհի առաջնության հաղթողի գավաթը, բացվել էր դեկտեմբերին՝ նրա Հնդկաստան կատարած այցի ժամանակ։ Ավելի ուշ տեղական իշխանությունները որոշել են ապամոնտաժել այն այն բանից հետո, երբ բողոքներ են ստացվել ուժեղ քամու ժամանակ 21-մետրանոց կառույցի անկայունության վերաբերյալ։