Հայերեն
Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» «Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ» «Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ» Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ» Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ» Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ» Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»

«Նախընտրական քարոզարշավի անցած երեք շաբաթը ընտրական գործընթացի կոպիտ և գռեհիկ ոտնահարում էր». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախընտրական քարոզարշավի ժամանակ ականատես ենք լինում ոչ միայն (և ոչ այնքան) ընտրություններին մասնակցող ուժերի քաղաքական ծրագրերի ներկայացմանը, այլ նաև փոխադարձ քննարկումների, թե ինչ են իրենց կառավարման շրջանում արել այս կամ այն քաղաքական գործիչը և ուժը։ Այս քարոզարշավի ժամանակ այդ քննարկումները վերածվեցին փոխադարձ մեղադրանքների։ Բայց եթե Նիկոլ Փաշինյանի խոսույթում, օրինակ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սպառնալիք չի տեսնում, իսկ իրավապահները՝ օրենքի խախտում, երբ վերջինս ասում է՝ «նստացնելու եմ, կզացնելու եմ, սատկացնելու եմ» և այլն, ապա քաղաքական գործիչների ու քաղաքացիների խոսույթը, որում առավել հաճախ անգամ վիրավորական ձևակերպումներ չկան, դառնում են վերջիններիս կալանավորման պատճառ։ Երկակի ստանդարտների հե՞տ գործ ունենք։ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի կարծիքով, գործ ունենք ինքնիրավչության հետ։ «Գռեհիկ, գրեթե խուլիգանական հռետորաբանությամբ հանդես եկող, իշխանությունը զավթած մի թիմ է սա։ Այստեղ երկակի ստանդարտների մասին հնարավոր չէ խոսել, այստեղ խոսում ենք իշխանությունը զավթելու մասին, այսինքն՝ նա գործադիր իշխանությունը ամբողջովին ենթարկել է իրեն, զավթել է թե՛ օրենսդրական իշխանությունը, թե՛, այսպես կոչված, անկախ մարմինները, այդ թվում՝ նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, և՛, մեծ մասով, դատական իշխանությունը։ Ինչո՞ւ եմ այսպես արտահայտվում։ Ճանաչում եմ շատ ու շատ դատավորների, որոնք չեն ենթարկվում այս իշխանությանը, բայց նրանք չեն կարողանում փոխել համակարգը։ Այսօր համակարգը Հայաստանում բնութագրվում է ինքնիրավչությամբ, այն ամբողջովին սպասարկում է թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդեպ ոչ միայն նսեմացնող, այլև ցեղասպանական քաղաքականությունը։ Այստեղ գործ ունենք հստակ, բացեիբաց, ուղղակի ցուցադրական այս գռեհկության, կրկնում եմ՝ խուլիգանական հռետորաբանության հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ալավերդյանը։

Ընդգծում է՝ գործ ունենք նաև Եվրամիության թիմի հետ, որը եկել և բացեիբաց խառնվում է Հայաստանի Հանրապետության ընտրությունների մեջ։ «Դա քողարկում են նրանով, որ իբր պայքարում են Ռուսաստանի հիբրիդային միջամտությունների դեմ։ Լուրջ խնդիրներ ունենք, և կարծում եմ, որ պետք է իրերն իրենց համապատասխան անուններով կոչել։ Իմ համոզմամբ, գործ ունենք ագրեսիվ, գռեհիկ, խուլիգանական ու հայհոյախառն հռետորաբանությամբ այս խավի հետ։ Նրանք փոքրամասնություն են կազմում։ Քաղաքակիրթ հայ ազգը, որը հազարամյակներ շարունակ իր ներդրումն է ունեցել համաշխարհային քաղաքակրթության մեջ, չի կարող և չպետք է ների կամ հանդուրժի նման գռեհկությունը։ Պարզապես հստակեցնենք, որ այս թիմը ոչ միայն «հրավիրել» է պատերազմ, պայմանավորվել է կապիտուլ յացիայի մասին, հանձնել է հողերը, այլ նաև ուղղակի լկտի ձևով ուզում է փոխել մեր ինքնությունը։ Այսօրվա «պատերազմը» հայ ազգի ինքնության դեմ է, դա հստակ ցեղասպանության կորիզն է։ Ցեղասպանությունը ոչ միայն ուղղակի ֆիզիկապես ոչնչացումն է, այլև ողջ մնացածների ինքնությունն ամբողջովին փոխելն է, ենթարկեցնելը, ստորացնել ը, ստրկացնելը»,-նկատում է մեր զրուցակիցը։

Քաղաքացիները մտավախություն ունեն, որ իրենց քվեն, որը չի լինի գործող իշխանությունների օգտին, կարող են խլել՝ հաշվի առնելով շատ ու շատ խախտումներ, որոնք տեղի են ունենում նախընտրական շրջանում։ Անգամ ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարներին մշտապես հարց են ուղղում՝ իսկ դուք պաշտպանելո՞ւ եք մեր քվեն, այսինքն՝ ենթադրում են, որ ընտրությունների ժամանակ լինելու են խախտումներ։ «Նախընտրական քարոզարշավի անցած երեք շաբաթը ընտրական գործընթացի կոպիտ և գռեհիկ ոտնահարում էր։ Մարդիկ մտահոգություններ ունեն ընտրական բուն օրվա հետ կապված, բայց բոլոր այն խախտումները, որոնք արդեն հայտնաբերվել են, կարող են հիմք լինել դատական գործերի համար։ Օրինակ՝ տեսնում ենք, որ կիրառվում է վարչական ռեսուրս, հավաքներին մասնակցում են մեծ թվով ուսուցիչներ։ Միայն այս տարի չէ, որ նման պատկերի ենք ականատես լինում։ Տարիներ շարունակ կրկնել եմ՝ կեղծիքները, որոնք տեղի են ունեցել, այդտեղ 80 տոկոսով մասնակցել է այն խավը, որն իրեն ուսուցիչ է համարում։ Նման ուսուցիչներին չի կարելի մոտ թողնել երեխաներին։ Գուցե ձևակերպումս խիստ է, բայց դա մեր իրականությունն է։ Այս համատեքստում ուզում եմ ընդգծել՝ որքան էլ մենք կարծենք, համարենք, և իրապես մասնակի այդպես է, որ դատական իշխանությունն ամբողջովին ենթարկվում է այս թիմին, մեկ է՝ անընդհատ և անընդմեջ, ամեն օր հարյուրավոր բողոքներով, հայցերով պետք է դիմել դատարան։ Սա պետք է անել նաև ապագայի համար։ Առաջին՝ պետք է արձանագրել ամեն օր տեղի ունեցող խախտումները։ Երկրորդ՝ բոլոր այն փաստերի հիմքով, որոնք արդեն հայտնաբերվել են տարբեր գյուղերում և համայնքներում, պետք է դիմել դատարաններ։ Երրորդ՝ բոլոր կուսակցությունները պետք է պատրաստեն դիտորդների այնպիսի թիմեր, որոնց հնարավոր չէ վախեցնել, գնել, «քշել»։ Խոսում եմ այն փորձի մասին, որը տեսել եմ 1991 թվականից, հատկապես՝ 1995 թվականին մշակված ամենակեղտոտ տեխնոլոգիաների։ Այս իշխանությունները պատրաստ են ամեն ինչի, այդ թվում՝ հետընտրական գործընթացներին ուժային և գռեհիկ միջամտություններին։ Կարծում եմ՝ ոչ միայն Հայաստանի դատարաններ պետք է դիմել, այլ ամեն օր հարյուրավոր նամակներ պետք է հղվեն Եվրամիության՝ կեղծիքները քողարկող այդ խմբին։ Որևէ առումով հույս չունեմ, որ նրանք կարձագանքեն, բայց բողոքը նշան է, որ համաձայն չես, գիտես, հայտնել ես։ Դա նաև հիմք է հետագայում այլ ատյաններ դիմելու համար»,-հավելում է նա։

Շատերս ենք հիշում այն իրականությունը, երբ նախկին իշխանությունների՝ ամենափոքր խախտումների դեպքում անգամ միջազգային բոլոր հնարավոր կառույցները Հայաստանին նամակներ էին ուղարկում, իրենց մտահոգությունները հայտնում ժողովրդավարության վիճակի հետ կապված։ Այժմ, կարծես, հակառակ պատկերն ունենք։ Նիկոլ Փաշինյանը վայելո՞ւմ է եվրոպական կառույցների աջակցությունը։ «Եվրոպական մարմիններն այսօր չեն ղեկավարվում եվրոպական ժողովուրդների շահերով։ Դրանք բոլորն ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների դրածոներն են։ Այսօր Եվրոպան ուղղակի մրցում է Թրամփի հետ՝ բացեիբաց արհամարհանքով միջազգային իրավունքի նկատմամբ։ Այս առումով խոսում ենք ոչ թե ընդհանրապես Եվրոպայի, այլ այսօր կառավարող խմբերի մասին։ Այո՛, նրանք ոչ միայն սպասարկում են Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու այս ամբողջ գործընթացը, այլև միասնական ձևով, իրենց գործողություններով մասնակցում են հայերի և հայության ինքնության ոչնչացման գործընթացին։ Ըստ Թուրքիայի և Ադրբեջանի, Հայաստանը կոկորդում մնացած ոսկոր է, նրանք փորձում են ամբողջովին «կրծել» այդ ոսկորը»,-եզրափակում է Լարիսա Ալավերդյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանից հեռանում ենք, Եվրոպա չենք հասնո՞ւմ․ ո՞ւր ենք գնումԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբՆաև ներդրումային անշարժ գույք և հիփոթեք ոչ ռեզիտենտներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO-ումՇատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ ԶաքարյանԲնակարանի ընտրությունից մինչև ֆինանսավորում․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին՝ սահմանափակ թվովԱմեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»«Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ»«Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ»Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ»Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ»Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակինՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելՀայաստանի Անկախության հռչակագրից հրաժարումը Ադրբեջանի համար նոր հնարավորություններ է ստեղծում. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանին տարան բանտ և հասցրին մահվան, դեռ կարող էր երկար ապրել, բժիշկ չի եղել ՔԿՀ-ումՔՊ-ն կալանքը դարձրել է պատժի գործիք, Արսենն էլ դարձավ պայքարի նահատակ. ՖարմանյանԳյուղմթերք արտադրողները ոլորտի անկայունության պատճառով հավանական է, որ փոխեն իրենց աշխատանքը. Հրայր ԿամենդատյանԱրսենը կարգին տղա էր, նվիրված մարդ. զոհ դարձավ այս համակարգին. Հարություն ՄնացականյանԲոլոր հետսովետական պետությունները կանգնելու են Ուկրաինա դառնալու ճակատագրական և ողբերգական իրադարձությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԹող վարչապետի գլխավորությամբ գնան Նուբարաշեն ՔԿՀ-ում ապրեն, եթե պայմաններն այդքան լավն ենՀայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են տնտեսական փակուղում ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքների պատճառով. Հրայր ԿամենդատյանԵրբ Արսեն Գևորգյանը վատացել է բանտում, ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել. ԱբրահամյանԱրսենի կորուստը միայն իր ընտանիքի կորուստը չէ, բոլորիս կորուստն է. Անուշ ՄիրզոյանՍահմանադրությունը փոփոխելու համար իշխանությունները պատրաստ են ամեն քայլի. Ցոլակ ԱկոպյանԻրական խաղաղություն չկա և սրանց օրոք չի լինելու. Մենուա ՍողոմոնյանՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըՖասթ Բանկը և Քոլումն Ն․Ա․ բանկը մեկնարկել են նոր ռազմավարական համագործակցությունԵս հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. ԾառուկյանԲաքվում գտնվող մեր ռազմագերիները մեծ գլխացավանք են իշխանությունների համար. Աննա Կոստանյան70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան«COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմից