«Հետհաշվարկը սկսված է». Փաշինյանի հրաժարականը պահանջող երթը ԱԱԾ-ից ուղղություն վերցրեց դեպի Ազատության հրապարակ
ՔաղաքականությունՆիկոլ Փաշինյանի հրժարականը պահանջող բողոքի երթը ԱԱԾ-ի մոտ իր բողքը հայտնելուց հետո վերադառնում է Ազատության հրապարակ, որտեղ 17 կուսակցությունների ներկայացուցիչները հանդես կգան հայտարարությամբ:
Նշենք, որ երթը մեկնարկել է Մատենադարանի մոտից եւ ուղղություն վերցրել դեպի ԱԱԾ:
Հասնելով ոստիկանության շենքին, ցուցարարները սկսեցին վանկարկել «Ոստիկան միացիր»:
ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ միջազգային բոլոր իրավապաշտպան կառույցները տեղեկացված են, թե ինչ քաղաքական հետապնդումներ են իրականացվում Հայաստանում. «100-ավոր համակիրներ բերման են ենթարկվում, փորձ է արվում ամեն գնով կազմալուծել ընդդիմության միջոցառումները: Իշխանության հետհաշվարկը սկսված է, ինչ էլ անի իշխանությունը, քանի հոգի էլ ահաբեկի, կալանավորի, ոչինչ չի օգնի»,-ասաց նա:
Իր հերթին, իրավապաշտպան Ավետիք Իշխանությանը ԱԱԾ-ի մոտ նշեց. «ԵԽ անդամ Հայաստանում գործում է գավառական 1937 թվականը: Այս շենքը այսօր ոչ թե ԱԱԾ է, կամ նույնիսկ ԿԳԲ, այլ Չեկա կամ ՆԿՎԴ, որտեղ վոժդի հրամանով, որը հայրենիքը տվել է թշնամիներին, ձերբակալում են անձանց»: