Կրակnց՝ Ծաղկունք գյուղում․ պարտքի պատճառով ազգականը uպանել է ազգականին
ԻրավունքԱյսօր՝ մայիսի 30-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկունք բնակավայրի Հակոբ Պարոնյան փողոցի տներից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց և կա զոհ։
Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում պարզվել է, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 62-ամյա տղամարդ է։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Տեղում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Սպանվածն ու սպանողը ազգականներ են, և պատճառը եղել է ֆինանսական պարտք ու պահանջը։ Ամենացավալին նաև այն է, որ տղամարդը իր բարեկամի կողմից սպանվել էր այն զենքով, որը ամիսներ առաջ սպանվածը նվիրել էր նրան»։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Ծաղկունք գյուղի բնակիչ 62-ամյա Մանվել Թորոսյանն է, սպանություն կատարողը՝ 48-ամյա Բաբկեն Մինասյանը։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Վաղարշապատի համայնքային ոստիկանները՝ բաժնի պետ Փայլակ Շմավոնյանի գլխավորությամբ, օպերատիվ տեղեկություններով, տաք հետքերով հայտնաբերել ու վնասազերծել են կասկածյալին, ում մոտ եղել է նաև հանցագործության գործիք որսորդական հրացանը։ Նրան և հրացանը Վաղարշապատի ոստիկանները ներկայացրել են Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է։