Հայերեն
Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Բանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ Սավգուլյան Իշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա Սողոմոնյան #ՀԻՄԱ. «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ԿԸՀ մուտքի մոտ. #ՈՒՂԻՂ Մյանմայում գործարկում են ամենամեծ արևային էլեկտրակայանը Իշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա Սողոմոնյան Փաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք Չալաբյան SOLARON-ի իրական պատմությունը․ Վահե Շարաֆյան Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծողների դեմ. Աննա Կոստանյան 

Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանը վերջնականապես փչացրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները: Իսկ դրա հետևանքով... բեռնատարներում, Լարսի անցակետում կամ ջերմոցներում ու դաշտերում փչանում ու փչանալու են հարյուրավոր տոննաներով ելակը, լոլիկը, վարունգը, պղպեղը, թառամելու են հարյուր հազարավոր ծաղիկներ, հերթը հասել է կեռասին, ծիրանին: Իսկ այդ ամենի համար վնասը կրել ու կրում են ֆերմերները, հողագործները, ջերմոցատերերը, գյուղացիները, ջերմատներում աշխատողները, որոնք առանց այն էլ՝ ճկռած են վարկերի տակ: Արդյունքում էլ ավելի է խորանալու աղքատությունը, որն առանց այդ էլ այս ութ տարում խայտառակ ծավալների է հասել:

Ի՞նչ է անում կառավարության ու ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Մեծ հաշվով՝ «զելենսկիություն» է անում, կամ էլ, եթե կհիշեք՝ «սահակաշվիլիություն է անում»:

Փաշինյանը զուգահեռ «տեղեկատվական աղմուկ» է ստեղծում. նրա բոլոր այդ ծղրտան ու անընդունելի հայտարարությունների նպատակներն ակնհայտ են. հանրության, արդեն իսկ ռուսական արգելքներից տուժող հազարավոր մարդկանց ուշադրությունը շեղել բուն ու ահագնացող խնդիրներից, շեղել էլ ավելի ահավոր սպառնալիքներից, որոնք օրեցօր շոշափելի են դառնում:

Բայց շատ արագ պարզվեց, որ Ռուսաստանն ամենևին կատակ չի անում և այլևս մտադիր չէ հանդուրժել Փաշինյանի «եվրոպամետ», զելենսկիախառը և հակառուսական շեղումներն ու զեղումները: Ռուսաստանի նախագահ Պուտինի ու Փաշինյանի՝ դեռևս ապրիլմեկյան հանդիպումից արդեն պարզ էր, որ կան ու կուտակվել են լրջագույն խնդիրներ, որոնց մասին ռուսական կողմը առավել քան պարզորոշ արտահայտվեց: Փաշինյանն ու ՔՊ-ն ձևացրեցին, թե՝ «անձրև է գալիս»:

Հետևություններ չարեցին, ու ոչ միայն նախընտրական մեծ շոու դարձրեցին Ռուսաստանին հակադրվելու նպատակով Ֆրանսիայի նախագահ Մակրոնի նախաձեռնած «Եվրոպական քաղաքական համայնքի» երևանյան հավաքը, այլև գրկաբաց ընդունեցին Ուկրաինայի նախագահ Զելենսկուն: Իսկ վերջինս էլ Երևանից թշնամական հայտարարություններ արեց Մոսկվայի հասցեին:

Դա, ըստ էության, Կրեմլի համբերության «ցիստեռնի» վերջին կաթիլն էր:

Փաշինյանն էլի փորձեց ձևացնել, թե՝ «անձրև է գալիս»: Սկսեց հեքիաթներ պատմել իր և Պուտինի ջերմ հարաբերությունների, մի 200 անգամ զանգելու ու նման բաների մասին, դիմեց իր «գեղջկական հնարքներին»:

Սակայն Ռուսաստանն ընդհանրապես, իսկ Պուտինի վարչակազմը՝ մասնավորապես, «արցունքներին չեն հավատում»: Մոսկվայից հնչող հայտարարություններն ու դրանց տոնայնությունը սաստկացան: Առանձնապես սուր էին ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի և Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի ձևակերպումները: Ավելին, արվեցին արտահայտություններ ու բնորոշումներ, որ երբևէ չէին հնչել հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում: Ռուսական իշխանության երկու բարձրաստիճան դեմքեր, Պուտինի թիմի կարևոր դերակատարներ, ըստ էության, դավաճան հռչակեցին Նիկոլ Փաշինյանին (այս դեպքում արդեն հայ-ռուսական հարաբերությունների կտրվածքով):

Ի լրումն, Մեդվեդևի և Վոլոդինի, ՌԴ այլ բարձրաստիճան ներկայացուցիչների կոշտ հայտարարությունները հստակ ընդգծում են մեկ նպատակ, եթե կուզեք՝ մեսիջ. Մոսկվան այրում է Նիկոլ Փաշինյանի ռեժիմի հետ կապող բոլոր կամուրջները՝ ակնհայտ ցույց տալով, որ վերջինիս ու նրա թիմի հետ որևէ համագործակցություն այսուհետ բացառվում է: Հասկանալի է՝ ոչ Հայաստանի հետ, այլ հենց Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության:

Նիկոլ Փաշինյանն արդեն գետնի վրա գործնականում անում է նույնը, ինչ արեց Ուկրաինայում իշխանության եկած Զելենսկին. թշնամանում է Ռուսաստանի հետ: Փաշինյանն անում է նույնը, ինչ ժամանակին արեց հարևան Վրաստանի նախկին ղեկավար Սահակաշվիլին: Ի՞նչ արեցին Սահակաշվիլին, Զելենսկին: Թշնամական քաղաքականություն վարեցին Ռուսաստանի դեմ: Պատերազմ հրահրեցին: Սահակաշվիլին հաշված օրերի ընթացքում պարտվեց՝ իր սիրելի Արևմուտքից ստանալով «բարոյահոգեբանական աջակցություն» և ուրիշ ոչինչ: Զելենսկին շարունակում է պատերազմել, ինչից տուժում է Ուկրաինան ու ուկրաինացի ժողովուրդը. այստեղ Արևմուտքը որոշել է կռվել Ռուսաստանի դեմ… «մինչև վերջին ուկրաինացին»: Արևել յան Եվրոպայի ամենից խոշոր, լուրջ տնտեսական հնարավորություններ ունեցող Ուկրաինան ուղղակիորեն վարի են տվել ու դեռ տալիս են:

Առհասարակ, այս երեքը՝ Փաշինյանը, Սահակաշվիլին ու Զելենսկին, չափից շատ ընդհանրություններ ունեն՝ դրանք չնկատելու համար: Տեսեք. երեքն էլ իշխանության են եկել Արևմուտքի բացահայտ աջակցությամբ (երկուսը՝ ուղղակիորեն «հեղափոխական» ուղով), երեքն էլ դիրքավորվում էին որպես թունդ «հակաթալանչիներ», բայց ոտքովգլխով թաղվել են կամ թաղված են կոռուպցիայի մեջ: Ամենից էականը. երեքն էլ ժողովրդի գլխին պատերազմ են բերել, տարածքային կորուստներ: Երեքն էլ… «սիրում են ժողովրդին», բայց իրենց պատճառով տուժում է ժողովուրդը, երեքն էլ միշտ մեղադրում են ուրիշներին:

Ու հիմա, երբ Փաշինյանը բացահայտ «զելենսկիություն է անում», Ռուսաստանը նույնքան բացահայտ ասում ու հասկացնում է, որ իրենց որոշումը կայացված է ու վերանայման ենթակա չէ. ռուսական իշխանությունները, Կրեմլը այլևս երբեք չեն ցանկանում «գործ ունենալ» Նիկոլ Փաշինյանի հետ, և եթե վերջինս ինչ-որ խարդավանքով պահի վարչապետի աթոռը, միևնույնն է, նրա հետ չեն աշխատելու:

Փաշինյանն ու ՔՊ-ն էլի փորձում են ցույց տալ, թե՝ «անձրև է գալիս», պահ է, կանցնիկգնա, ընտրություններից հետո կկարգավորվի: Դա ոչ միայն հեքիաթ է, այլև ինքնախաբեություն:

Բանը բանից անցել է, ու ակնհայտ է. հայռուսական հարաբերությունները կկարգավորվեն միայն այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հեռանա իշխանությունից: Իսկ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալը նշանակելու է՝ սոցիալ-տնտեսական կոլապս, գյուղմթեքի, արտադրանքի իրացման հիմնական շուկայից զրկվելուց, մինչև արտագնա աշխատանքի մեկնողների առաջ Ռուսաստանի դռները փակվելը, գազի թանկացումից մինչև Ռուսաստանից փող ստանալու հնարավորությունից զրկվելը և այլն, և այլն:

Այսինքն, Փաշինյանը թունավորեց հայ-ռուսական հարաբերությունները, իսկ դրա ծանրագույն հետևանքների բեռը թողել է չարքաշ ժողովրդի վզին: Տնտեսագետներն ամենօրյա ռեժիմով զգուշացնում են բոլոր այն արհավիրքների մասին, որ այս ամենը բերելու է Հայաստանին: Բայց սա դեռ կարելի է կանգնեցնել: Վրացիները ուշացումով, բայց, ի վերջո, գլխի ընկան: Մեզ վերջնականապես գլխի ընկնելու համար մնացել է մեկ շաբաթ: Հունիսի 7-ին ընտրելու իրավունք ունեցող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է սեղմել իր բաժին «ստոպի» կոճակը՝ իր քվեաթերթիկով: Դրա համար պետք է անպայման գնալ ընտրատեղամաս և քվեարկել, մերժել Փաշինյանին ու նրա բացահայտ սատելիտներին, ընտրել ընդդիմադիր հիմնական ուժերից որևէ մեկին, տեր կանգնել քվեներին՝ թույլ չտալով, որ իշխանությունը կեղծի ժողովրդի կամընտրության արդյունքը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումըՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ ԴավթյանՆարեկ Կարապետյանի հանձնարարությամբ հաշված օրերից կսկսվի Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի և Ամրակիցի ցորենի բերքահավաքը. Անդրանիկ ԳևորգյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան«Ուժեղ Հայաստանի» առաջին խոստումը. Հարություն ՄնացականյանԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱվետիք Չալաբյանի 9 տարեկան երեխային հոր հետ շփման իրավունքից զրկել են․ Ցոլակ Ակոպյան«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի ոսկեծիրանյան ցուցադրությունը Հովհաննես Իշխանյանը նվիրեց ապօրինի կալանավորված Ավետիք Չալաբյանին և Կարապետ ՊողոսյանինԻշխանության վրեժխնդրության գինը վճարում է հասարակ ժողովուրդը՝ հարկերի միջոցով. Հրայր ԿամենդատյանՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՆոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար. բերքահավաքն այլևս կորուստներ չի ունենա, իսկ գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի․ Նարեկ ԿարապետյանՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԽնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նարեկ ԿարապետյանԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Չկա այնպիսի ոլորտ, որտեղ Ծառուկյանի ընտանիքը ներդրում չունենա, նրա կողքին ենք. Իվետա Տոնոյան Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Նարեկ Կարապետյանի հետ կապված միայն կարող է լինել քաղաքական հետապնդում, պատվեր ու վրեժխնդրություն Մեր թիմում երբեք տարաձայնություն չի եղել, կուռ ենք, կտեսնեք՝ ԱԺ-ում նոր որակ է լինելու. Վարդևանյան Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանն այսօր 15:00-ից հետո, պետք է լինի ազատ, բայց հատուկ մշակված ծրագիր է գործում Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Նարեկ Կարապետյանը պատգամավոր է լինելու, բայց ԿԸՀ-ն իր մասով միջնորդություն պիտի այսօր քննի Սյունիքը՝ լուսանկարչի աչքերով․ Քաջարանում բացվել է Նվեր Զելյայի անհատական ցուցահանդեսըԲանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ ՍավգուլյանԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՄենք ձեր քաղաքական հետապնդումները տեսել ենք՝ մերկ ու դատարկ. Էդմոն Մարուքյան#ՀԻՄԱ. «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ԿԸՀ մուտքի մոտ. #ՈՒՂԻՂ Մյանմայում գործարկում են ամենամեծ արևային էլեկտրակայանըԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանSOLARON-ի իրական պատմությունը․ Վահե Շարաֆյան