Ռուսաստանի ՊՆ-ն ցույց է տվել Ղարաբաղում խաղաղապահ առաքելության քարտեզները. Լուսանկար
ՀասարակությունՌուսաստանի Պաշտպանության նախարարությունն այսօր ներկայացրել է քարտեզներ, որոնց վրա նշված է, թե որտեղ են տեղակայվելու ռուս խաղաղապահները Ղարաբաղում:
Նրանց խոսքով՝ խաղաղապահ գործողության տարածքը բաժանվելու է պատասխանատվության երկու գոտիների՝ «Հյուսիս» և «Հարավ», որոնց վրա տեղակայված կլինեն 16 դիտակետ:
Խաղաղապահները պարեկություն են իրականացնելու երկու երթուղիներով:
Լաչինի միջանցքի տարածքում, որը միացնում է Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը՝ նախատեսվում է տեղադրել ժամանակավոր դիտարկման վեց կետ:
Ռուսաստանի Զինված ուժերի մոտոհրաձգային գումարտակների տեղակայումը նախատեսվում է Ստեփանակերտում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք) և Մարտակերտում:
Ընդհանուր առմամբ, ՌԴ զինված ուժերի 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա կտեղակայվի Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ զորակազմ տեղակայելու համար:
Բնութագրությունը հասանալի չէ