Հայերեն
ՈւՂԻՂ. Լուսավոր Հայաստանի քարոզարշավը ԱԱԾ շենքի դիմաց Էական հարցեր, որոնք այդպես էլ մնացել են անպատասխան. «Փաստ» Հոգևոր արմատներից կտրվելը հավասարազոր է ինքնակործանման. ի՞նչ է ապացուցելու հայ ժողովուրդը հունիսի 7-ին. «Փաստ» «Քաղաքական ավանտյուրան երկրի համար կարող է հանգեցնել ծանր հետևանքների». «Փաստ» Հայաստանի ընտրությունը՝ հուզական քաղաքականությո՞ւն, թե՞ պետական մտածողություն. «Փաստ» Իսկ ինչպե՞ս է որոշվելու 300-500 հազարը. «Փաստ» Ինչպիսի՞ կառավարություն է ձևավորելու Ռոբերտ Քոչարյանը. «Փաստ» «Գալու է բոլոր մեղավորների պատասխան տալու ժամանակը». «Փաստ» Ո՞վ կդառնա ՆԳ նախարար. «Փաստ» Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ» 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան Միացիր փոփոխությանը՝ հանուն ուժեղ Հայաստանի 

Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի քաղաքական կյանքում վաղուց արդեն ջնջվել են այն սահմանները, որոնք ժամանակին առանձնացնում էին պետական գործչին փողոցային վարքագծից։ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին քաղաքական խոսույթը աստիճանաբար իջեցվեց անձնական վիրավորանքների, պիտակավորումների, քինախնդրության և ատելության մակարդակի։ Այսօր իշխանության առաջին դեմքը հաճախ իրեն թույլ է տալիս այնպիսի բառապաշար ու պահվածք, որը ոչ միայն անհարիր է վարչապետի պաշտոնին, այլ հաճախ նույնիսկ դուրս է տարրական քաղաքական էթիկայի սահմաններից։

Այս ֆոնին հատկապես նկատելի է դառնում Գագիկ Ծառուկյանի պահվածքը։ Անկախ քաղաքական համակրանքներից կամ հակակրանքներից՝ դժվար է չնկատել մեկ փաստ. որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի քաղաքական դաշտը տեղափոխել անձնական վիրավորանքների ու ցածրակարգ հարձակումների տիրույթ, Ծառուկյանը հետևողականորեն հրաժարվում է իջնել այդ մակարդակին։ Վերջին տարիներին իշխանության կողմից նրա հասցեին հնչել են ամենատարբեր մեղադրանքներ, ակնարկներ, քարոզչական հարվածներ և անձնական բնույթի հարձակումներ։ Փորձել են թիրախավորել ոչ միայն նրան, այլ նաև ընտանիքը, բիզնեսը, քաղաքական թիմը, անգամ բարեգործական գործունեությունը։ Սակայն այդ ամենի դիմաց հանրությունը գրեթե երբեք չի տեսել հիստերիկ պատասխաններ, անձնական վիրավորանքներ կամ փողոցային լեզու։

Փաշինյանի քաղաքական ոճը կառուցված է բախման, թշնամիներ ստեղծելու և հասարակությունը բաժանելու վրա։ Նրա ամբողջ հռետորաբանությունը տարիներ շարունակ հիմնված է եղել «սևերի ու սպիտակների», «նախկինների ու ներկաների», «յուրայինների ու թշնամիների» տրամաբանության վրա։ Այդ պատճառով էլ ցանկացած քաղաքական հակառակորդի նկատմամբ կիրառվում է նույն մեթոդը՝ նախ վարկաբեկել, ապա անձնականացնել պայքարը, հետո իջեցնել այն կենցաղային վիրավորանքների մակարդակի։

Ծառուկյանի դեպքում այդ սցենարը բացարձակապես չի աշխատել. որովհետև որքան էլ իշխանությունը փորձել է նրան դուրս բերել հավասարակշռությունից, նա հիմնականում պահպանել է արժանապատիվ և զուսպ պահվածք։

Հայկական քաղաքական մշակույթում արժանապատիվ պահվածքը միշտ կապված է եղել ոչ միայն ուժի, այլ նաև ինքնատիրապետման հետ։ Իրական ուժեղ մարդը նա չէ, ով ամենաբարձրն է գոռում կամ ամենակոշտ վիրավորանքն է տալիս։ Իրական ուժեղ մարդը նա է, ով նույնիսկ հարվածների տակ պահում է ինքնատիրապետումը։ Հենց սա է, որ շատերի համար նկատելի հակադրություն է ստեղծում Փաշինյանի և Ծառուկյանի միջև։ Մեկը քաղաքականությունը վերածում է անձնական հաշվեհարդարի ու հույզերի կառավարման գործիքի, մյուսը նույնիսկ ամենակոշտ ճնշումների պայմաններում պահպանում է որոշակի սահմաններ։

Այստեղ խոսքը միայն անձնական վարքագծի մասին չէ։ Սա նաև պետական մտածողության հարց է։ Պետական գործիչը պետք է հասկանա, որ իր յուրաքանչյուր խոսք ազդում է ոչ միայն քաղաքական դաշտի, այլ ամբողջ հասարակության մթնոլորտի վրա։ Երբ երկրի ղեկավարը խոսում է փողոցի լեզվով, հասարակությունն էլ է սկսում ապրել նույն տրամաբանությամբ։ Երբ քաղաքական պայքարը դառնում է անձնական ատելության մրցույթ, քայքայվում է պետության ներսի առողջ միջավայրը։

Այս ֆոնին զուսպ պահվածքը երբեմն ավելի ուժեղ քաղաքական ուղերձ է, քան ամենաբարձր հայտարարությունը։ Եվ որքան էլ փորձեն տարբեր կերպ ներկայացնել իրականությունը, հասարակության զգալի հատվածը տեսնում է այդ տարբերությունը։ Տեսնում է, թե ով է ամեն օր իջեցնում քաղաքական դաշտի նշաձողը, և ով է, հակառակը, փորձում չմտնել այդ կեղտոտ խաղի կանոնների մեջ։

Քաղաքականությունը կարող է լինել կոշտ, բայց այն չպետք է վերածվի ցածրակարգ թշնամանքի։ Իսկ երբ մի կողմը անդադար փորձում է ներքաշել մյուսին այդ դաշտ, բայց չի ստանում սպասված արձագանքը, դա արդեն ինքնին քաղաքական գնահատական է։ Սա պատահական չէ։ Քաղաքական հասունությունը առաջին հերթին երևում է ոչ թե այն ժամանակ, երբ ամեն ինչ հանգիստ է, այլ այն պահին, երբ դիմացինը քեզ փորձում է ներքաշել ցածր մակարդակի պայքարի մեջ։ Եվ հենց այստեղ է, որ տարբերությունը դառնում է ակնհայտ։ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բոլոր այն անձինք, ում հանդեպ վերջին 4-5 ամսում, դրանից առաջ էլ մինչև 1 տարվա ընթացքում քրեական վարույթներ են նախաձեռնվել, քաղբանտարկյալներ են` սկսած Սամվել Կարապետյանից. Էդմոն ՄարուքյանՈւՂԻՂ. Լուսավոր Հայաստանի քարոզարշավը ԱԱԾ շենքի դիմացԷական հարցեր, որոնք այդպես էլ մնացել են անպատասխան. «Փաստ» Հոգևոր արմատներից կտրվելը հավասարազոր է ինքնակործանման. ի՞նչ է ապացուցելու հայ ժողովուրդը հունիսի 7-ին. «Փաստ» «Քաղաքական ավանտյուրան երկրի համար կարող է հանգեցնել ծանր հետևանքների». «Փաստ» Ռուսական պատժամիջոցները իրական վնաս են հասցնում ՀՀ տնտեսությանը Հայաստանի ընտրությունը՝ հուզական քաղաքականությո՞ւն, թե՞ պետական մտածողություն. «Փաստ» Իշխանությունը չի կարողանում մարսել Գյումրիի պարտությունը Իսկ ինչպե՞ս է որոշվելու 300-500 հազարը. «Փաստ» Ինչպիսի՞ կառավարություն է ձևավորելու Ռոբերտ Քոչարյանը. «Փաստ» «Գալու է բոլոր մեղավորների պատասխան տալու ժամանակը». «Փաստ» Ո՞վ կդառնա ՆԳ նախարար. «Փաստ» Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ» Փաշինյանը հիբրիդային պատերազմ է մղում սեփական երկրի դեմ Ֆանտաստիկ էներգիա էր Տաշիրում, կարոտ ենք մնացել դրան. Լիլիա Շուշանյան Գյուղմթերքի արտահանման, բեռնափոխադրման և Հայաստան - ԵՄ տնտեսական իտեգրման մասին. Էդմոն ՄարուքյանԱյն մասին, թե ընտրությունների նախորեին ինչ պետք է անեն, ինչ պետք է չանեն իրավապահ համակարգի աշխատակիցները. Ավետիք ՉալաբյանՃապոնացիները մշակել են աննախադեպ արդյունավետությամբ արևային վահանակ 130% ՕԳԳ–ով Վայոց ձորում մարդկանց ամենամեծ մտահոգություններից մեկը երկրի անվտանգությունն է. Գագիկ ԾառուկյանՔՊ-ում հասկանու՞մ են արդյոք, որ իրենց այսօրվա քաղաքականության արդյունքում, Հայաստանն ուղղակի կարող է «սեղմվել» Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արանքում. Արտակ ԶաքարյանԱյդ ժամանակ բոլորի աշխատանքի վայրի մասին տեղեկատվության տեղը տվյալների բազայում գրվել է Иц Фсб. Կարապետյան 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան Ի պատասխան Ալիև և հաջիև ազերիների երազանքին. Հրայր ԿամենդատյանՏաշիրի բնակիչներն էլ գիտեն, որ եթե մենք չգնանք ընտրության՝ ադրբեջանցիները կգան. Նարեկ ԿարապետյանՀայաստանի քաղաքական դաշտը ե՞րբ է ազատվելու կուռքի վերածված քաղաքական գործիչներից. Արսեն ՎարդանյանՓաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ» Սատելիտների քաղաքականությունը. ինչպես են «կեղծ ընդդիմադիրներն» աշխատում Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար. «Փաստ»Սարի թաղ-Սարալանջ ճանապարհին բախվել են Lixiang-ը, Honda-ն և Nissan-ըՏաշիրի բնակիչներն էլ գիտեն, որ եթե մենք չգնանք ընտրության՝ ադրբեջանցիները կգան․ «Ուժեղ Հայաստան»Իդա օրն պադմագան օրը . ձեր ցավը տանիմ. Նարեկ ԿարապետյանՔրեական հեղինակության uպանnւթյան փորձը կանխվել է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն և «Թովմասյան» հիմնադրամը ստորագրել են հուշագիրՄել Գիբսոնը թողարկել է «Քրիստոսի հարությունը» ֆիլմի առաջին կադրը Ծննդավայրս․ Նարեկ ԿարապետյանԱՄՆ-ը լավ շանսեր ունի Իրանի հետ միջուկային հարցով ժամանակավոր համաձայնության հասնելու համար. Մարկո ՌուբիոՀՀ ՊՆ նախկին շենքի մոտ բախվել է 3 ավտոմեքենաՌուսական գազի գինը Հայաստանի համար «ավելի քան արտոնյալ է», սակայն դա կփոխվի, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Պեսկով«Այս մարդը Ալիևին «ոչ» ասելու կամք չունի». Մենուա ՍողոմոնյանՄիայն Ուժեղ Հայաստանը կստեղծի հուսալի ճանապարհ դեպի արևելք, դեպի արևմուտք, դեպի հյուսիս և դեպի հարավ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» աջակցում է «Ուժեղ Հայաստանին»․ մարդկանց տրամադրվածությունը դրական է․ Ավետիք ՉալաբյանՍիրուշոն և Սյուզան Մարգարյանը նոր լուսանկարներ են հրապարակել «Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը շարունակվում է Լոռու մարզի Տաշիր համայնքումԲարի ու ուժեղ Ստեփանավանը. Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Ստեփանավանում․ ՀայաՔվեԵրևան քաղաքի քրեական nստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել 2026-ին կզացնում ենք 16֊ին. Արշակ Կարապետյան Կասեցվել է «Ապարանի պանրի գործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄՆարեկ Կարապետյանը բացառապես ՀՀ քաղաքացի է և երբևէ որևէ այլ երկրի քաղաքացիություն չի ունեցել․ Լիլիա Շուշանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների երգը ավտոբուսումՍպերցյանն ակնարկել է «Կրասնոդարից» հնարավոր հեռանալու մասին