Հայերեն
Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն Մանվելյան Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան Աբրահամյան Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն Հովասափյան Եթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ 

ԿԸՀ-ն կչեղարկի՞ Նիկոլ Փաշինյանի գրանցումը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս քարոզարշվի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որոնք, ըստ մասնագիտական հանրույթի, հարցականի տակ են դնում Հայաստանի իշխանությունների՝ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու կարողությունը: Մասնավորաբար, ի թիվս այլ հայտարարությունների, մայիսի 20ին նախընտրական հանրահավաքում, ըստ «ՀայաՔվեի», ուղիղ պատվեր է իջեցրել ԱԱԾ-ին՝ քրեական հետապնդում նախաձեռնելու «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ: Ըստ այդմ, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը կոչ է անում կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ դիմել դատարան՝ չեղարկելու Նիկոլ Փաշինյանի գրանցումը:

Միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը «Փաստի» հետ զրույցում հղում է անում Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածին։ «Հոդվածի 8-րդ մասն ասում է՝ եթե առկա է նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտում, որը կրում է շարունակական բնույթ, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, կամ թույլ տրված խախտման հետևանքները հնարավոր չէ վերացնել, ապա թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակը գրանցած ընտրական հանձնաժողովը դիմում է դատարան՝ թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար: Այսինքն՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունի բացառիկ լիազորություն՝ դիմելու դատարան, չեղարկելու իր իսկ կողմից գրանցած կուսակցական ցուցակը կամ թեկնածուին, եթե նրա կողմից իրականացվող խախտումները կրում են շարունակական բնույթ։ Կա նաև ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածը, որը սահմանում է վարչական ռեսուրսի օգտագործման արգելքը։ Հոդվածը սահմանում է, որ արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպման և իրականացման ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործում, այդ թվում՝ ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտների և կապի միջոցների, նյութական և մարդկային ռեսուրսների օգտագործումն ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու նպատակով։ Հիմա ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանը։ Քարոզարշավի հանրահավաքի ժամանակ, երբ գտնվել է արձակուրդի մեջ, և ըստ էության, իրավունք չի ունեցել որևէ կերպ վարչական ռեսուրսից օգտվել, հայտարարել է, որ հաջորդ օրը ԱԱԾ-ն մտնելու է Քննչական կոմիտե՝ վարույթ նախաձեռնելով իր մրցակցի նկատմամբ։ Սա ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի կիրառման ամենագռեհիկ օրինակն է։ Վարչական ռեսուրսի կիրառմամբ քարոզչական հանրահավաքի ժամանակ փորձել է իր մրցակցին վարկաբեկել, վրան ճնշում գործադրել։ Դրան գումարած՝ դրա նախորդող օրերին ասել է, որ «սատկացնելու» է իր մրցակիցներին, հայտարարել է, որ իր մեկ այլ մրցակցից՝ Գագիկ Ծառուկյանից խլելու է ցեմենտի գործարանը և այլն։ Դրանք բոլորը վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր են, որոնք շարունակական բնույթ են կրում։ Այդ հիմքով կենտրոնական ընտրական հանձնաժողովին կոչ ենք անում դիմել դատարան՝ չեղարկելու ոչ թե ՔՊ-ի, այլ Նիկոլ Փաշինյանի գրանցումը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չալաբյանը։

«ՀայաՔվեն» այս ընտրություններին մասնակցող սուբյեկտ չէ, չի կարող գրավոր դիմում ներկայացնել։ «Այս անգամ դիտորդական նախաձեռնություն չենք իրականացնում, ընտրություններին էլ չենք մասնակցում՝ որպես կուսակցություն կամ դաշինք, ուստի սուբյեկտ չենք, բայց ազդեցություն ունենք այլ սուբյեկտների վրա։ Աջակցում ենք «Ուժեղ Հայաստանին», մյուս կողմից՝ «Բարգավաճ Հայաստանն» այս ամենի անմիջական տուժած կողմն է, իրենց այս գաղափարը կներկայացնենք, կհորդորենք, որ դիմում ներկայացնեն ԿԸՀ։ Բայց սա կենտրոնական ընտրական հանձնաժողովի բացառիկ իրավասությունն է, պարտադիր չէ, որ որևէ մեկն իրեն դիմի։ Նա պետք է այսպիսի որոշում ընդունի, բայց, ըստ էության, կօգնենք, որպեսզի այդպիսի դիմում լինի»,եզրափակում է Ավետիք Չալաբյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՀայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»