ԱՄՆ-ը Իրանի դեմ պատերшզմում կորցրել է MQ-9 Reaper անօդաչու սարքերի իր զինանnցի գրեթե հինգերորդ մասը. Bloomberg
ՄիջազգայինԱՄՆ-ը Իրանի դեմ պատերազմում կորցրել է MQ-9 Reaper անօդաչու սարքերի իր զինանոցի գրեթե հինգերորդ մասը, հայտնում է ամերիկյան մեդիա և ֆինանսական տեղեկատվական ընկերություն Bloomberg-ը։
ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ծառայության վերջին զեկույցի համաձայն՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը կորցրել են առնվազն 24 MQ-9 Reaper անօդաչու, իսկ վնասված և հետագայում շահագործումից դուրս գրված սարքերը հաշվի առնելու դեպքում կորուստների թիվը կարող է հասնել 30-ի։ Ընդհանուր վնասը կարող է կազմել մինչև 1 միլիարդ դոլար։ Շատ անօդաչուներ խոցվել են օդում, իսկ մի մասը ոչնչացվել է ցամաքային ենթակառուցվածքների վրա հասցված հարվածների հետևանքով։
Զեկույցում նաև նշվում է, որ Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ը ընդհանուր առմամբ կորցրել է 42 թռչող սարք, այդ թվում՝ F-15E և F-35A կործանիչներ, ինչպես նաև MQ-9 Reaper և MQ-4C Triton անօդաչուներ։
Bloomberg-ը նշում է, որ MQ-9 Reaper անօդաչուներն այլևս չեն արտադրվում ԱՄՆ զինված ուժերի համար, իսկ մեկ նման սարքի արժեքը կազմում է մոտ 30 միլիոն դոլար։ Միևնույն ժամանակ, անօդաչուի տարբեր մոդիֆիկացիաներ շարունակում են արտադրվել արտասահմանյան պատվիրատուների համար։