Հայերեն
25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկ Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դավթյան

Հայաստանի տնտեսությունը վտանգավոր շրջադարձի առաջ

Տնտեսություն

Հայ-ռուսական հարաբերությունների շարունակական վատթարացումը, որը վերջին տարիներին խորացել է Նիկոլ Փաշինյանի իշխանավարման ընթացքում, արդեն դուրս է եկել միայն քաղաքական հարթությունից և աստիճանաբար վերածվում է տնտեսական լուրջ սպառնալիքի Հայաստանի համար։ Տարբեր փորձագետներ և տնտեսական շրջանակներ պարբերաբար զգուշացնում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը կամ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը կարող է Հայաստանի համար ունենալ ծանր և երկարաժամկետ հետևանքներ։

Վերջին շրջանում ռուսական կողմից ևս բազմիցս հնչել են նախազգուշացումներ, որ տնտեսական համագործակցության ներկայիս մակարդակի պահպանումը հնարավոր է միայն գործընկերային հարաբերությունների պահպանման դեպքում։ Մասնագետների գնահատմամբ՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու պարագայում Հայաստանը կարող է կորցնել իր համախառն ներքին արդյունքի 15-20 տոկոսը, ինչը գնահատվում է առնվազն 5 միլիարդ դոլար։

Այս ֆոնին առավել մտահոգիչ են նաև առևտրաշրջանառության վերջին տվյալները։ Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու ձգտումների շուրջ ակտիվ քննարկումների պայմաններում, մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2025 թվականին կտրուկ նվազել է՝ 45,4 տոկոսով։ Տնտեսագետների կարծիքով՝ սա արդեն ազդանշան է, որ քաղաքական լարվածությունը սկսում է անմիջական ազդեցություն ունենալ տնտեսության վրա։

Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը միացել է 2015 թվականին։ Այդ ժամանակ երկրի համախառն ներքին արդյունքը կազմել է 10,55 միլիարդ դոլար, իսկ տասը տարվա ընթացքում այն աճել է մինչև 26,37 միլիարդ դոլար։ Տնտեսական աճի այս ցուցանիշները հաճախ կապվում են ընդհանուր շուկայի հնարավորությունների, արտահանման ծավալների մեծացման և էներգետիկ արտոնյալ պայմանների հետ։

Հայաստանի համար առանցքային նշանակություն ունի նաև ռուսական շուկան։ Այս պահին հայկական արտահանման մոտ 25 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Բացի դրանից, Հայաստանը շարունակում է օգտվել բնական գազի արտոնյալ սակագնից։ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլար գնով, մինչդեռ եվրոպական շուկայում նույն ծավալի գինը հասնում է 633 դոլարի։ Տնտեսագետների համոզմամբ՝ նման տարբերությունը կարևոր դեր ունի ինչպես բիզնեսի մրցունակության, այնպես էլ հասարակ քաղաքացիների սոցիալական վիճակի պահպանման հարցում։

Փորձագիտական շրջանակներում ավելի հաճախ են հնչում գնահատականներ, որ արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձերը կարող են ծանր հարված հասցնել Հայաստանի տնտեսությանը, հատկապես այն պայմաններում, երբ երկիրը շարունակում է կախված մնալ արտաքին շուկաներից, էներգակիրներից և արտահանման հիմնական ուղղություններից։

Այս ամենի ֆոնին իշխանությունները շարունակում են խուսափել Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հնարավոր հետևանքների մասին բաց և առարկայական քննարկումներից։ Սակայն արդեն այսօր ակնհայտ է, որ նման գործընթացը կարող է անմիջական ազդեցություն ունենալ յուրաքանչյուր քաղաքացու կյանքի վրա՝ սկսած գների աճից մինչև աշխատատեղերի կրճատում և տնտեսական անկայունություն։

Քաղաքական և տնտեսական բազմաթիվ վերլուծաբաններ համոզված են, որ Հայաստանի զարգացման և կայունության համար անհրաժեշտ է կանխել նոր տնտեսական ցնցումները և վերականգնել կանխատեսելի ու հավասարակշռված արտաքին քաղաքականությունը, քանի դեռ դրա հետևանքները չեն դարձել անդառնալի։

25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր ԿամենդատյանՇարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը