Դուք սա չեք մարսելու, որովհետև մինչ ՏՂԵՐՔԸ սահման են պահում, կենաց-մահու կռիվ տալով, դուք շակալություն եք անում. Արսեն Բաբայանը դիմել է ԱԱԾ-ին
Հասարակություն«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը դիմել է ԱԱԾ-ին` հորդորելով պարզել պառակտիչներին, Արթուր Վանեցյանի ու նրա ղեկավարած ջոկատի մասին կեղծ լուրեր տարածողներին:
«Մինչ Արթուր Վանեցյանն ու նրա ղեկավարած ջոկատը (Արցախում մեզ ասում էին Վանեցյանի սպեցը) ռազմաճակատում թշնամուն էր հետ մղում, ներքին թուրքը զբաղված է լկտի ստերով բանակին թիկունքից հարվածելով ու ազգին պառակտելով:
Երկու օր առաջ ստիպված էինք հերքել ադրբեջանական քարոզչամիջոցների տարածած կեղծիքը, թե իբր շարքից հանել են «Հայրենիք» զորախումբը, հիմա ստիպված ենք նույնն անել ներքին թշնամու պարագայում, որը միտումնավոր կերպով պարտվողական տրամադրություն
ու կեղծիք է տարածում:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն, հորդորում եմ զբաղվել պառակտիչներով ու ֆեյքային հարձակումներ կազմակերպողներով: Իսկ դրանց ու դրանց տերերին նախազգուշացում՝ դուք սա չեք մարսելու, որովհետև մինչ ՏՂԵՐՔԸ սահման են պահում, կենաց-մահու կռիվ տալով, դուք շակալություն եք անում՝ հորինված ստեր տարածելով:
Տղա եղեք:
#Հաղթելու_ենք», — ֆեյսբուքում գրել է նա: