Սեպտեմբերին դպրոցները փակ կլինեն․ Վարչապետը մանրամասնում է
ՀասարակությունՀաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը և ելնելով ստեղծված իրավիճակից՝ հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով գործարկվել է հեռավար կրթության հարթակ: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարությունը պլանավորում է ձեռք բերել շուրջ 25 հազար համակարգիչ՝ հեռավար կրթության լիարժեք ենթակառուցվածք ձևավորելու համար:
Այս տարի դպրոցները թեև ֆիզիկապես փակ են, բայց ուսումնական տարին ավարտին կհասցնենք, միջոցներ ենք ձեռնարկում, որ հեռավար կրթության համակարգի ամբողջական ենթակառուցվածք ունենանք մինչև աշուն՝ ուսումնական գործընթացը չխաթարելու համար, որովհետև մեծ հավանականություն կա, որ աշնանը նույնպես կորոնավիրուս ենք ունենալու»,- ասաց վարչապետը: