«Լուսավոր Հայաստանը» չի ձգտում սահմանադրական մեծամասնություն կազմել. Էդմոն Մարուքյան
ՔաղաքականությունԷդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
«Մենք շատ ադեկվատ գնահատել ենք մեր իրողությունները, որ անգամ վարչապետի թեկնածու չենք առաջադրել։ Մենք ասել ենք` վարչապետական մրցավազքի մեջ չենք մտնում։ Ավելին, որևէ մեկը չի կարող սահմանադրական մեծամասնություն հավաքել»,– ՀՀ նախագահի նստավայրի մոտ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը։
Հարցին, թե ինչո՞ւ կուսակցության հետևորդները չկան քարոզարշավի ընթացքում, Մարուքյանն ասաց, որ միտումնավոր նրանց մասնակից չեն դարձնում, որպեսզի հետո ճնշումների չենթարկվեն իշխանությունների կողմից, ԱԱԾ–ն չգա նրանց հետևից։