Ֆլորիդա նահանգում hրդեհի մակերեսը հասել է 48,5 հազար քառ. կմ-ի. Ջորջիա նահանգում կրակը nչնչացրել է ավելի քան 120 բնակելի տուն
ՏեսանյութերԼայնամասշտաբ անտառային հրդեհները ԱՄՆ Ջորջիա նահանգում ոչնչացրել են ավելի քան 120 բնակելի տուն: Բարդ իրավիճակ է պահպանվում նաև Ֆլորիդայում, որտեղ կրակը տարածվել է տասնյակ հազարավոր հեկտարների վրա։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The New York Times թերթին:
Հրատարակության տվյալներով՝ Ջորջիայում հրդեհների մակերեսը գերազանցել է 20 հազար հեկտարը։ Ֆլորիդայում կրակով է պատված շուրջ 48,5 հազար հեկտար անտառ և բնական տարածք։ Նահանգում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հրշեջ է զոհվել:
Իրավիճակի վատթարացման պատճառ մասնագետները համարում են ուժեղ երաշտը և շոգ եղանակը:
Նահանգների իշխանությունները նշում են, որ անտառային հրդեհների ներկայիս սեզոնը դարձել է ամենածանրերից մեկը վերջին տասնամյակների ընթացքում:
Չոր բուսականության և ուժեղ քամու պատճառով կրակն արագ է տարածվում և լուրջ դժվարություններ ստեղծում փրկարար ծառայությունների համար: