Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը լսում է գյուղերի խնդիրներն ու առաջարկում լուծումներ
Հանդիպում հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Արարատի և Արմավիրի մարզերի բնակիչները ներկայացնում են գյուղի խնդիրները ու ստանում հստակ լուծումներով պատասխաններ։
Դուք վստահ եք, որ մենք հաղթելու ենք, դրա համար ինչքան շուտ իմանանք ձեր խնդիրները, այդքան շուտ կմտածենք դրանց մասին ու շուտ լուծումներ կգտնենք։ Այս մասին Արարատի և Արմավիրի մարզերի բնակիչների հետ հանդիպմանն ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը:
«Դուք աշխարհի ամենաերջանիկ մարդիկ եք, որովհետև ամենամոտն եք կանգնած, ամեն օր նայում եք Արարատ լեռան, ամենամոտն եք մեր Սուրբ Էջմիածնին, դրա համար այդ կողմից իրոք ձեր բախտը բերել է, բայց ձեր բախտը չի բերել, որ ոչ ոք ձեր մասին չի մտածել այսքան ժամանակ»,-նշել է նա: