Հայերեն
Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ» Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ» Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ» Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ» «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» 

«Մամայի բալա». նոր սիթքոմ, նոր կերպարներ ու անկանխատեսելի իրավիճակներ

Տեսանյութեր

Արմենիա հեռուստաընկերության եթերում շուտով հեռուստադիտողը կտեսնի նոր ժամանցային նախագիծ՝ «Մամայի բալա» սիթքոմը՝ սիրված և ճանաչված դերասանների մասնակցությամբ։

Գլխավոր դերերում են Պոնչը, Ագնեսա Շահնազարյանը, Ավետ Զոհրաբյանը, Մագա Հարությունյանը, Ռոզա Դավթյանը, Սամվել Սարգսյանը, Անուշ Առաքելյանը և այլ դերասաններ։ Սիթքոմի սցենարի հեղինակներն են Ռաֆայել Ջալալյանն ու Տիգրան Գալստյանը, պրոդյուսերը՝ Վահան Թովմասյանը, իսկ ռեժիսորը՝ Գևորգ Ենոքյանը։

Tert.am Life-ը ներկա է եղել նկարահանման հրապարակում ու զրուցել ստեղծագործական թիմի ու դերասանների հետ: 

«Ես մարմնավորում եմ հենց մամայի բալայի կերպարը». Պոնչ

Դերասան Տարոն Իսպիրյանի՝ Պոնչի խոսքով՝ սիթքոմում ինքը մարմնավորում է հենց «մամայի բալայի» կերպարը, որը բազմաթիվ զավեշտալի իրավիճակների կենտրոնում է հայտնվում։

«Չեմ ուզում շատ բացել փակագծերը, որպեսզի հետաքրքրությունը չկորի։ Թե որքանով է ստացվել, դեռ չեմ հասցրել տեսնել, բայց վստահ եմ՝ լավ աշխատանք է ստացվել, որովհետև թիմը շատ պրոֆեսիոնալ է։ Բոլորը աշխատում են, որպեսզի սիթքոմը հաջողվի, իսկ Արմենիա TV-ն արդեն հաջող փորձ ունի այս ժանրում»,- նշեց նա։

Դերասանի խոսքով՝ սիթքոմը պատմում է ուսանողների մասին, որոնք ապրում են մեկ հարկի տակ և մշտապես հայտնվում զվարճալի իրավիճակներում։ Պոնչը խոսեց նաև իր խաղընկերուհու՝ Ագնեսա Շահնազարյանի մասին, ով մարմնավորում է իր մայրիկին։

«Ագնեսա Շահնազարյանի հետ նկարահանման հրապարակում միանգամից հասկացել ենք իրար, և շատ հետաքրքիր ու զվարճալի դուետ է ստացվել»,- ասաց դերասանը։ Նա ընդգծեց նաև, որ նախագծի հիմքում ուժեղ սցենարն է։

«Սցենարի հեղինակներ Ռաֆայել Ջալալյանն ու Տիգրան Գալստյանը հումորի մեծ պաշար են տվել մեզ, դրա համար էլ սիրով ու ուրախությամբ ենք գալիս նկարահանման հրապարակ»,- հավելեց Պոնչը։

«Բոլորս ինչ-որ չափով մամայի բալա ենք». Ռաֆայել Ջալալյան

«Սիթքոմը երիտասարդների մասին է, ուսանողների, որոնք ապրում են մի հարկի տակ։ Հայաստանում շատ տարածված երևույթ է, երբ ուսանողները համատեղ բնակարան են վարձում։ Մեզ մոտ հենց այդ իրավիճակն է․ տարբեր բնավորությունների տեր տղաներ և աղջիկներ ապրում են տիկին Սվետայի տանը, որովհետև այն համալսարանին մոտ է և մատչելի»,- պատմեց նա։

Սակայն, ինչպես նշում է հեղինակը, ամեն ինչ այդքան հարթ չէ։ «Տիկին Սվետան շատ խիստ կին է, իսկ նրա որդին՝ մամայի բալան, ամեն կերպ խառնվում է ուսանողների կյանքին»,- նշեց Ռաֆայել Ջալալյանը։ Նրա խոսքով՝ սիթքոմի առաջին եթերաշրջանը բաղկացած կլինի 16 մասից։ «Բոլորս հույս ունենք, որ նախագիծը մեկ եթերաշրջանով չի սահմանափակվի»,- հավելեց նա։ Հեղինակը նաև անդրադարձավ սիթքոմի անվանը։ ««Մամայի բալա» հասկացությունը շատ հայկական է։ Տարբեր մակարդակների մամայի բալաներ կան․ մեկը կարող է մինչև 30 տարեկանը մայրիկից կախված լինել, մյուսը՝ ավելի քիչ, բայց իրականում բոլորս ինչ-որ չափով մամայի բալա ենք մնում»,- ընդգծեց նա։

«Հումորային ժանրում նկարահանվելն ավելի բարդ է, քան թվում է». Սամվել Սարգսյան

Դերասան Սամվել Սարգսյանը սիթքոմում մարմնավորում է Գոռ Վարդանյանին՝ բանակից նոր զորացրված երիտասարդի։

«Կերպարս ավագ սերժանտ է, ով նոր է վերադարձել բանակից և դեռ ապրում է այդ միջավայրի կանոններով։ Տանը տեղի ունեցող ամեն ինչին նա սկզբում մի քիչ կաշկանդված է վերաբերվում, բայց հետո դառնում է բոլոր իրադարձությունների ակտիվ մասնակիցը»,- պատմեց դերասանը։

Սամվել Սարգսյանի խոսքով՝ սա իր առաջին հումորային նախագիծն է, և ժանրն այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է։

«Բեմում հումոր խաղալն ավելի հեշտ է թվում, քան նկարահանման հրապարակում։ Երբ կատակները կարդում ենք, հաճախ ինքներս ենք շատ ծիծաղում, ու դժվար է լինում մեզ զսպել նկարահանման հրապարակում»,- ասաց նա։

Դերասանը կարևորեց նաև նկարահանման խմբի մթնոլորտը։ «Թիմը շատ դրական էներգիա ունի։ Բոլորը պատրաստ են օգնել թե՛ կադրում, թե՛ կադրից դուրս, և դա շատ կարևոր է»,- նշեց նա։

«Առաջին անգամ եմ նկարահանվում սիթքոմի ժանրում».Ավետ Զոհրաբյան

Դերասան Ավետ Զոհրաբյանն առաջին անգամ է նկարահանվում սիթքոմի ժանրում: «Մարմնավորում եմ Դավիթի կերպարը, շատ բարի մարդ է, մի քիչ կոմպլեքսավորված, փակված ինքն իր աշխարհում, հայտնվում է այս տանն ու սկսում է կամաց-կամաց բացվել:

Շատ յուրահատուկ է այս կերպարը, ու ինձ համար էլ նոր: Շատ լավ թիմ է ու շատ պրոֆեսիոնալ մարդիկ են, բոլորը շատ սիրել են բոլորին»,- նշեց Ավետ Զոհրաբյանը:

Նույն տանն ապրող ուսանողներ, որոնք դարձել են ընկերուհիներ…

Մագա Հարությունյանը, Ռոզա Դավթյանն ու Անուշ Առաքելյանը սիթքոմում մարմնավորում են նույն տանը բնակվող ուսանողուհիների։

Դերասանուհիների խոսքով՝ իրենց կերպարները շատ տարբեր են, սակայն նրանց միավորում է ընկերությունը։

«Մենք ժամանակի ընթացքում դարձել են ընկերուհիներ։ Երեքս էլ շատ տարբեր կերպարներ ենք խաղում, ու դա հետաքրքիր է դարձնում պատմությունը: Նկարահանումներն անցնում են շատ լավ ու դրական մթնոլորտում։ Բոլորս հավեսով ենք աշխատում»,- նշեցին դերասանուհիները։

«Մամայի բալա» սիթքոմը եթերում կլինի մայիսի 5-ից։ Թիմը խոստանում է՝ հեռուստադիտողին սպասվում են զվարճալի ու հետաքրքիր սերիաներ։

Վարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԿոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026-ը կհամախմբի ոլորտի միջազգային առաջնորդներին «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագրի ներքոՍվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԲռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր ԿամենդատյանԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնել