Ջալալ Հարությունյանին կոմայից հանել են.սա հրաշքներից մեկն է
ՀասարակությունՄեր տեղեկություններով՝ Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ Ջալալ Հարությունյանին չորեքշաբթի օրը անջատել են արհեստական շնչառության ապարատից և արթնացրել արհեստական կոմայից: Քանի որ վնասվածքները հիմնականում վերջույթների այրվածքներ են և գլխի հեմատոմա, առաջին օրերին արհեստական կոմայի մեջ են պահել, որ օրգանիզմը հասցնի վերականգնվել: Կոմայից արթնացնելուց հետո ստուգվել է ՊԲ բանակի նախկին հրամանատարի՝ հաղորդակցվելու, արտաքին ազդակներին արձագանք տալու ունակությունը: Այս առումով բժիշկները որոշակի մտավախություններ են ունեցել։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ կոմայից հանելուց հետո բժիշկները լավատեսորեն են տրամադրված՝ հրամանատարը լիովին հաղորդակցվում է, որևէ հետևանքներ չկան, ինչը շատ հուսադրող է։
Առաջիկայում այրվածքների բուժման խնդիրն է լուծվելու և նա կկարողանա վերադառնալ լիարժեք կյանքի: Ինչպես մեզ ասացին, նման կազդուրումը ավելի շատ հրաշքների շարքից էր, քան բժշկության: