Եթե համակ ուշադրությամբ հետևում եք ադրբեջանական լրատվամիջոցներին, չե՞ք տեսնում ձեր թիմակիցներին իշխանական թևի ներկայացուցիչներ
ՔաղաքականությունԷլինա Էդիգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Երեկվանից համացացում ինչ-որ իրարանցում է սկսվել և այդ բուռն քննարկումների հիմք է հանդիսացել ՊՈԱԿ-ի քարոզչամեքենան: Խոսքը գնում է ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի դեմ իրականացված կեղտոտ քարոզչությանը: Մասնավորապես նրանք փորձել ան անդրադառնան այն փաստին, որ ադրբեջանական լրատվամիջոցներում է հայտնվել Գևորգ Պետրոսյանի քննադական խոսքերը: Այ ստեղ մի հատ սթափվելա պետք. արդյո՞ք նման հակաքարոզչություն իրականացնող մարդը չի տիրապետում երկրի իրավիճակին, արդյո՞ք մոռացել էք, որ մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում, և եթե համակ ուշադրությամբ հետևում եք ադրբեջանական լրատվամիջոցներին, ապա ինչո՞ւ չեք բարձրաձայնում առաջին տիկինի և մի շարք այլ անձանց ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնվելու մասին: Զավեշտ է նաև այն, որ հակաքարազչությամբ և մարդկանց մեջ լրվածություն փորձում են սերմանեն հենց այն մարդիկ ովքեր մինչ այս միսանկանության կոչով էին հանդես գալիս: Բոլորս էլ այսքան ժամանակ ականատեսն ենք եղել ԲՀԿ-ի գործունեությանը: Ժողովրդավարական արժեքները միշտ էլ գերակա են եղել կուսակցության համար: Ու այսքան ժամանակ ԲՀԿ-ականները, հաշվի առնելով պատերազմական իրավիճակը չքննադատեցին և ոչ մի արարք, քանզի ներքին թշնամիներ ման գալը այս ծանր ժամանակաշրջանում հեչ տեղին չէ և այդկերպ դուք ավելի շատ մեզ եք թուլացնում և հետևաբար նաև աջակցում թշնամուն: Եվ այսպիսով սթափ դատեք և զերծ մնացեք նման անհեթեթ վարքագծից: Մեր ուժը և հաղթանակի գաղտնիքը միասնականությունն է, և ուրեմն պետք է համախմբենք մեր ուժերը և մեր միասնական պայքարով կերտենք հաղթանակներ: