Հայերեն
Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ» Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ» Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ» Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ» «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» 

Այսօր ես կխոսեմ ցեղասպանությունների մասին. Հայկ Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստին

Տեսանյութեր

Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Որպես Անկախ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, դիմում եմ բոլոր նրանց, ովքեր մեզ թշնամի են համարում՝ ԴՈՒՔ ՁԱԽՈՂԵԼ ԵՔ՝ ԵՍ ՈՂՋ ԵՄ

Ելույթս ԵԽԽՎ լիագումար նիստին

«Մեծարգո' նախագահող, հարգելի գործընկերներ

Այսօր ես կխոսեմ ցեղասպանությունների մասին։ Խորին հարգանքով այդ հանցագործությունների բոլոր զոհերի նկատմամբ՝ իմ ելույթի առանցքում կլինեն հայերը, քանի որ այսօր՝ Ապրիլի 24-ին, լրանում է Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցը, և որովհետև իմ հայրենակիցներն են պատվիրակել է ինձ դա:

Ես ո'չ առաջին և, միանշանակ, ո'չ վերջին պատգամավորն եմ, ով այս դահլիճում խոսում է Հայոց Ցեղասպանության մասին։ Ոմանց մոտ կարող է տպավորություն ձևավորվել, թե այս թեման չափազանց հաճախ է քննարկվում այստեղ. այո', 20-րդ դարի սկզբին 1.5 միլիոն հայ է սպանվել, այո', դա կոտորած էր, ողբերգություն, բայց իրողություն, որը տեղի է ունեցել ավելի քան մեկ դար առաջ։ Ի՞նչ կարելի է հիմա անել։ Այսօր դուք մտածում եք, որ աշխարհն ունի բոլոր գործիքները կանխելու նման հանցագործությունները՝ միջազգային իրավունք, ինստիտուտներ, մեխանիզմներ։

Դուք չարաչար սխալվում եք, հարգելի’ գործընկերներ։

2023 թվականին հայերը կրկին բախվեցին մարդկության դեմ ծանր հանցագործության՝ Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտմանը։ Ավելի քան 100.000 հայերի ստիպեցին լքել իրենց հայրենիքը։ Ոմանք կարող են պնդել, թե սա իրենց ընտրությունը կամ որոշումն էր։ Թույլ տվեք ինձ ներկայացնել մի փաստ, որը կապացուցի հակառակը. ավելի քան 60 մարդ մահացել է դեպի Հայաստան տանող ճանապարհին։ Այո', 21-րդ դարում Եվրոպայում ավելի քան 60 մարդ մահացել է՝ փորձելով փրկվել ադրբեջանական ռեժիմից։ Սա բնավ հնարավոր չէ բնութագրել որպես «ընտրություն կամ որոշում»։

Միջազգային հանրությունը կարող է արձագանքել՝ վկայակոչելով, որ առկա են նման գործողությունները դատապարտող ընդունված բանաձևեր։ Իսկապես, մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ ԵԽԽՎ-ն, արել են դա, որի համար մենք շնորհակալ ենք։ Իսկ ի՞նչ, եթե ես ձեզ ասեմ, որ հենց այս պահին Ադրբեջանը մշակութային ցեղասպանություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում։ Հենց այս պահին ոչնչացվում ու վանդալիզմի են ենթարկվում պատմական վայրերը, հուշարձանները, գերեզմանատներն ու եկեղեցիները։ Ամենաթարմ օրինակը Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի եկեղեցին է, որը հիմնովին ոչնչացվել է այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին։

Դուք կարող եք ինձ հարց հղել, թե ինչու չեմ տրամադրում ոչնչացման ճշգրիտ ամսաթիվը։ Պատասխանը պարզ է. միակ հասանելի ապացույցն արբանյակային լուսանկարներն են, քանի որ Ադրբեջանը հրաժարվում է թույլատրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնիթորինգային առաքելությանը մուտք գործել տարածք։

Այս ամենը տեղի է ունեցել բոլորիս ԵԽԽՎ անդամության ընթացքում։ Չկա մեզ արդարացում։ Ես հրաժարվում եմ հավատալ, որ մեկ բռնապետ կարող է ավելի հզոր լինել, քան ամբողջ քաղաքակիրթ աշխարհը։ Եվ, այնուամենայնիվ, նա շարունակում է պահել իմ 19 հայրենակիցներին Բաքվի բանտերում՝ չունենալով նրանց ազատ արձակելու մտադրության ոչ մի նշույլ։ Նա շարունակում է օկուպացված պահել իմ երկրի ավելի քան 200 քառ. կմ տարածքը։ Նա շարունակում է թաքցնել 2020 թվականից ի վեր անհայտ կորած հարյուրից ավելի անձանց մասին տեղեկատվությունը։

Եվ, չնայած այս բոլոր ողբերգությունների հանդեպ աշխարհի անտարբերությանը, ես կանգնած եմ այստեղ՝ որպես Անկախ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, և դիմում եմ բոլոր նրանց, ովքեր մեզ իրենց թշնամին են համարում՝ ԴՈՒՔ ՁԱԽՈՂԵԼ ԵՔ՝ ԵՍ ՈՂՋ ԵՄ։ »

Վինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԿոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026-ը կհամախմբի ոլորտի միջազգային առաջնորդներին «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագրի ներքոՍվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԲռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր ԿամենդատյանԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք Չալաբյան