«Հայոց արծիվների» մարտական ծառայությունը բարձր է գնահատվել․«Փաստ»
Հասարակություն«Փաստ» օրաթերթը գրում է
Թուրք-ադրբեջանական հրոսակների՝ Արցախի դեմ սանձազերծած պատերազմի սկզբից արդեն երկու օր անց ճակատ է մեկնել «Հայոց արծիվներ» կուսակցության ջոկատը՝ կուսակցության ղեկավար Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ: Նրանք մեկ ամիս իրականացրել են մարտական հերթապահություն և մարտական ծառայություն: Ի դեպ, ըստ պաշտոնական տեղեկատվության, ջոկատը Արցախի ՊԲ Մարտունի 2-րդ պաշտպանական շրջանի հրամանատարության ներքո մասնակցել է Արցախի Մարտունու շրջանի առաջնագծի պաշտպանությանը: «Փաստ» թերթի տեղեկություններով, «Հայոց արծիվների» մարտական ծառայությունը շատ բարձր է գնահատվել զինվորական ղեկավարության կողմից: Մեր աղբյուրի փոխանցմամբ, հոկտեմբերի 29-ին նրանք վերադարձել են հերթափոխից:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում