Հայերեն
Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն Մանվելյան Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան Աբրահամյան Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» 

Սիոնի և Արարատի միջև. ինչո՞ւ է Իսրայելում անհնար «լիկվիդատոր առաջնորդը». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակակից քաղաքական պատկերացումներում Իսրայելը հաճախ ներկայանում է որպես կենսունակության յուրօրինակ էտալոն, «պետություն-ամրոց», որը կարողացել է պատմական հարվածները վերածել անսասան պաշտպանական դոկտրինի: Հայաստանը, գտնվելով էկզիստենցիալ ճգնաժամի իրավիճակում, անխուսափելիորեն իր վրա է արտապատկերում այդ կերպարը: Սակայն հայկական ողբերգության և իսրայելական ֆենոմենի խորությունը իրապես հասկանալու համար արժե իրականացնել մի համարձակ ինտելեկտուալ փորձ:

Մի պահ պատկերացնենք իսրայելական քաղաքական դաշտը, որտեղ հայտնվում է «ա լյա Փաշինյան» մի առաջնորդ՝ այնպիսի օրակարգով, որը հայելային կերպով արտացոլում է ժամանակակից հայկական որոշ իրողություններ: Այս հիպոթետիկ քաղաքական գործիչը հռչակում է, որ Հոլոքոստը անցյալի ծանր բեռ է, որը խանգարում է կառուցել լուսավոր ապագա, և ժամանակն է դադարել դրա մասին հիշատակումները միջազգային հարթակներում՝ հարևաններին չգրգռելու համար: Նա կոչ է անում խզել ռազմավարական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ՝ դա հիմնավորելով «իսկական ինքնիշխանության» որոնումներով, և առաջարկում է անվերապահորեն ընդունել շրջապատող արաբական աշխարհի բոլոր տարածքային և քաղաքական պահանջները: Ի լրումն այս ամենի՝ նա հրեաներին խորհուրդ է տալիս հրաժարվել իրենց կրոնական և ազգային ինքնությունից՝ դառնալով «աշխարհի ժամանակակից մարդիկ»՝ առանց արմատների:

Իսրայելական հասարակության արձագանքը նման «մանիֆեստին» կլիներ ոչ թե պարզապես բացասական, այլ տեկտոնական: Իսրայելի համար Աղետի (Շոա) հիշողությունը ոչ թե պարզապես դասագրքի էջ է, այլ անվտանգության հիմքը: «Այլևս երբեք» բանաձևն այնտեղ նյութականացված է միջուկային զսպման և բարձրտեխնոլոգիական բանակի տեսքով: Ժողովուրդը, որի գենետիկ կոդը ներծծված է անպաշտպանության հիշողությամբ, նման առաջնորդին կպատասխաներ ակնթարթային քաղաքական անհայտացմամբ: Իսրայելում գոյություն ունի կոնսենսուս. հենց որ դու դադարում ես աշխարհին հիշեցնել ապրելու քո իրավունքի մասին և ուժով պաշտպանել այն, դու անհետանում ես: Առանցքային գործընկերոջ հետ դաշինքից հրաժարվելը՝ հօգուտ անորոշ «չեզոքության», ընդ որում՝ թշնամական շրջապատում, կընկալվեր որպես կոլեկտիվ ինքնասպանություն:

Իսկ հավատքից և ինքնությունից հրաժարվելու գաղափարը՝ հանուն վերացական «ժամանակակից լինելու», աբսուրդային է թվում հենց իսրայելական համատեքստում, որտեղ աշխարհիկ Թել Ավիվը և կրոնական Երուսաղեմը, իրենց բոլոր վեճերով հանդերձ, միավորված են «տունդարձի» ընդհանուր միֆով:

Ինչո՞ւ են Հայաստանում նման դիսկուրսներն առհասարակ հնարավոր դառնում: Խնդիրը թաքնված է «պետական գիտակցության» և «գոյատևման գիտակցության» տարբերության մեջ: Իսրայելցիները 75 տարվա ընթացքում սովորել են, որ խաղաղությունը ոչ թե պատերազմի բացակայությունն է, այլ ռազմական համազորության արդյունք: Իսկ հայ հասարակության մեջ վերջին տարիներին մշակվում է մի վտանգավոր պատրանք, թե անվտանգությունը կարող է պատվիրակվել կամ գնվել աստիճանական զիջումների գնով: Հայ «բարեփոխիչ-առաջնորդը», որը կոչ է անում մոռանալ անցյալը հանուն կասկածելի անդորրի, իրականում հասարակությանը առաջարկում է գործարք սատանայի հետ, որտեղ խաղասեղանին դրված է ոչ թե «ժամանակակից լինելը», այլ սուբյեկտայնությունը: Երբ իսրայելցի ժողովուրդը լսում է սպառնալիք, նա մոբիլիզացվում է. երբ նման սպառնալիքներ է լսում խարխլված ինստիտուտներով հասարակությունը, այն ընկնում է ապատիայի մեջ կամ փրկություն է փնտրում ինքնուրացության մեջ:

Իսրայելի հետ զուգահեռը բացահայտում է գլխավոր ճշմարտությունը. ոչ մի արդիականացում հնարավոր չէ արժեքների, գաղափարների կապիտուլ յացիայի միջոցով: Հրեաները դարձան ժամանակակից ոչ թե այն պատճառով, որ մոռացան Թորան կամ Հոլոքոստը, այլ որովհետև կարողացան իրենց հնագույն իմաստները ինտեգրել առաջադեմ տեխնոլոգիաների և պետականաշինության մեջ:

Հայաստանի փորձը՝ «դառնալ ժամանակակից»՝ սեփական կոդից կտրելով Ցեղասպանության հիշողությունը կամ կապը Սփյուռքի հետ, կհանգեցնի ոչ թե «Կովկասյան Իսրայելի» ստեղծմանը, այլ երկրի վերածմանը մի ամորֆ տարածքի՝ զրկված ներքին առանցքից: Իսրայելցի ժողովուրդը նման առաջնորդի պահանջներին կպատասխաներ միանշանակ. պետությունը գոյություն ունի միայն այնքան ժամանակ, քանի դեռ հիշում է, թե ինչու է այն առաջացել: Եթե հավասարումից հանենք հիշողությունը, հավատքը և դաշնակիցներին, կմնա միայն աշխարհագրությունը, որը շատ արագ կվերաձևեն հարևանները: Հայաստանին այսօր կենսականորեն անհրաժեշտ է ոչ թե հրաժարում սեփական ինքնությունից, այլ իսրայելական՝ սեփական եզակիությունը գլխավոր զրահի վերածելու ունակությունը: Առանց դրա խաղաղության մասին ցանկացած խոսակցություն կդառնա սոսկ նախաբան՝ սեփական տունը վերջնականապես կորցնելու համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՌուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանՀանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էԸնդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանՆելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էՄեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՀուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Էլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ է Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր