Ադրբեջանցիները սկսել են սպառնալ Արցախ այցելած ռուս պատգամավորին. Նա խոստացել է՝ դա հենց այնպես չի թողնելու
ՀասարակությունՌԴ պետդումայի պատգամավոր Վիտալի Միլանովը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Արցախ այցից հետո ադրբեջանցիները սկսել են սպառնալ իր ընտանիքին: Նա պատրաստվում է դիմել ՌԴ ՆԳՆ-ին:
«Մեսսինջերով ակտիվորեն սպառնում են: Սպառնալիքները վերաբերում են ինձ, երեխաներիս… Ինձ արդեն ներառել են Ադրբեջանի «սև ցուցակում»:
Ես շատ նորմալ եմ վերաբերվում դրան: Սակայն այն, ինչ իրենց թույլ են տալիս այդ մարդիկ, ովքեր գտնվում են Ադրբեջանում, և իմ երեխաներին, ընտանիքին ուղղված սպառնալիքներն անընդունելի են:
Բնականաբար ես դա հենց այնպես չեմ թողնի»,-ասել է նա