ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները միաժամանակ կժամանեն Իսլամաբադ. Al Hadath
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բանակցությունների երկրորդ փուլը կընթանա ըստ ժամանակացույցի՝ հաստատելով, որ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները նույն օրը միաժամանակ կժամանեն Իսլամաբադ: Այս մասին հայտնել է Al Hadath-ը՝ հղում անելով պակիստանցի պաշտոնյայի:
Պակիստանցի պաշտոնյան նաև նշել է, որ իրենք այս պահին տեղեկություն չունեն ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի երկարաձգման վերաբերյալ։
Իր հերթին, Իսլամաբադում Al-Hadath-ի թղթակիցն ասել է, որ ամերիկյան և իրանական պատվիրակությունների մասնակցությունն իսկապես հաստատվել է՝ նշելով, որ երեկվանից գործում են նախապատրաստական պատվիրակություններ՝ բանակցությունները հեշտացնելու համար։
CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել է, որ ամերիկա-իրանական բանակցությունների երկրորդ փուլը կկայանա չորեքշաբթի առավոտյան՝ ապրիլի 22-ին, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։ Ըստ հեռուստաալիքի՝ ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, իսկ իրանական պատվիրակությունը՝ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
Հիշեցնենք, որ, որ Իրանը և Միացյալ Նահանգները բանակցություններ են անցկացրել ապրիլի 11-ին Իսլամաբադում։ Իրանական պատվիրակությունը գլխավորում էր խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: Թեհրանը և Վաշինգտոնը հետագայում հաստատեցին, որ մի շարք հակասությունների պատճառով իրենց չի հաջողվել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման շուրջ։
Հետևեք մեզ՝ այստեղ