Հայերեն
Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ» Ձերբակալություններ` Ստեփանավանում 

Քաղաքական հաշվեհարդար ընտրություններից առաջ․ երբ իշխանությունը վախենում է մրցակցությունից

Քաղաքականություն

Հայաստանի քաղաքական դաշտը ընտրություններից առաջ մտնում է վտանգավոր փուլ, որտեղ իշխանությունը ակնհայտորեն հրաժարվում է հավասար մրցակցությունից և անցնում է կոշտ ճնշումների քաղաքականությանը։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության և նրա առաջնորդ Սամվել Կարապետյանի շուրջ ծավալվող գործընթացները դրա ամենախոսուն ապացույցն են։ Տնային կալանքի երկարաձգումը այլևս դժվար է ներկայացնել որպես իրավական գործընթաց․ այն ավելի շատ քաղաքական հաշվեհարդարի գործիք է, որի նպատակը մեկն է՝ չեզոքացնել աճող ընդդիմադիր ուժը։

Վերջին շաբաթների զարգացումները բացահայտեցին իշխանության հիմնական վախը։ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը դուրս է եկել վերահսկելի դաշտից և վերածվել իրական մրցակցի։ Մեծ հանրահավաքը, մարզային ակտիվությունը և հասարակության տարբեր շերտերում արձանագրվող աջակցությունը ցույց տվեցին, որ ձևավորվում է այն ուժը, որը կարող է կոտրել գործող համակարգը։ Իսկ դա այն գիծն է, որից հետո իշխանությունը, ինչպես ցույց է տալիս իր վարքագիծը, այլևս չի վստահում ընտրական գործընթացին և փորձում է այն կառավարել ուժային մեթոդներով։

Այս իրավիճակում կիրառվող գործիքակազմը խոսում է ինքն իր մասին․ խուզարկություններ, ձերբակալություններ, սահմանափակումներ, տեղեկատվական մանիպուլյացիաներ։ Երբ ընդդիմության առաջնորդը փաստացի մեկուսացվում է քաղաքական գործընթացից և զրկվում է քարոզարշավ իրականացնելու հնարավորությունից, խոսել արդար ընտրությունների մասին պարզապես անհնար է։ Սա արդեն ոչ թե մրցակցություն է, այլ իշխանության կողմից նախապես ծրագրավորված սցենար, որտեղ մրցակիցը պետք է դուրս մղվի մինչև պայքարի սկսվելը։

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ կոշտ գնահատական է տվել Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը, որը հայտարարել է. «Փաշինյանը սարսափում է ժողովրդի հետ իրական ընդդիմության հանդիպումից. նա իր հաշվարկներում սխալվում է»։ Նա նաև ընդգծել է, որ տնային կալանքի երկարաձգումը ոչ թե իրավական անհրաժեշտություն է, այլ քաղաքական որոշում, որի նպատակն է կտրել ընդդիմության կապը ընտրողների հետ։ Փաստաբանի խոսքով՝ արդեն իսկ իրականացված ձերբակալություններն ու խուզարկությունները վկայում են, որ գործի է դրվել ամբողջ պետական մեքենան։

«Եկեք, նաև հստակ արձանագրենք, որ ընդդիմության առաջնորդը չի կարող նախընտրական քարոզարշավ իրականացնել ևս 90 օր, ինչը մեկուսացնում է նրան պայքարից, թեև բարեբախտաբար նրա անունից բազմաթիվ նվիրյալ մարդիկ ու համակիրներ կշարունակեն քարոզչությունը։ Եվ այս ամենը Հայ առաքելական սուրբ եկեղեցու պաշտպանության համար։ Եկեղեցու, որը պարոն Փաշինյանը փորձում է փոխել՝ հեռացնելով կաթողիկոսին և ըստ էության, իրեն նշանակելով եկեղեցու առաքյալի դերում»,-նշում է փաստաբանը։

Այս ամենը ցույց է տալիս մեկ պարզ իրողություն․ իշխանությունը չի վստահում ոչ սեփական վարկանիշին, ոչ էլ ընտրական գործընթացին։ Երբ քաղաքական ուժը համոզված է իր հաղթանակի մեջ, այն չի դիմում նման քայլերի։ Իսկ երբ գործի են դրվում վարչական, ուժային և իրավական լծակները, դա նշանակում է միայն մեկ բան՝ վախ պարտությունից։

Միևնույն ժամանակ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության տնտեսական ծրագիրը դառնում է այն առանցքը, որը ուժեղացնում է նրա դիրքերը։ Աշխատատեղերի ստեղծում, փոքր բիզնեսի հարկային բեռի նվազեցում, դեղերի գների իջեցում, գյուղատնտեսության աջակցություն և բնակարանային ծրագրեր՝ այս ամենը ձևավորում է հստակ սոցիալ-տնտեսական օրակարգ, որը արձագանք է գտնում հասարակության լայն շերտերում։ Քաղաքական պայքարը տեղափոխվում է իրական խնդիրների դաշտ, որտեղ գործող իշխանությունը դժվարանում է մրցել։

Տարբեր գնահատականներով և հարցումների արդյունքներով՝ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը արդեն իսկ դիտարկվում է որպես առաջատարներից մեկը։ Եվ հենց այս հանգամանքն է, որ ստիպում է իշխանությանը անցնել կոշտ քայլերի։ Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ նման ճնշումները հաճախ ունենում են հակառակ ազդեցություն՝ ոչ թե թուլացնում, այլ ուժեղացնում են ընդդիմությանը։

Հայաստանի քաղաքական համակարգը կանգնած է վճռորոշ ընտրության առաջ։ Կամ երկրում կձևավորվի իրական մրցակցային միջավայր, կամ ընտրությունները կվերածվեն վերահսկվող գործընթացի։ Սակայն մի բան արդեն պարզ է․ երբ իշխանությունը սկսում է պայքարել ոչ թե գաղափարներով, այլ ուժով, դա արդեն պարտության նախանշան է։

Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք Չալաբյան«Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԾննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա ԿոստանյանԳավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք ՉալաբյանՈ՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինԳավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութՄեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութՎարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայում