Իրանը պատրաստ է Միացյալ Նահանգներին հանձնել հարuտացված nւրանը. Թրամփ
ՔաղաքականությունԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանը պատրաստ է Միացյալ Նահանգներին հանձնել հարստացված ուրանը։ Այս մասին գրում է Washington Post-ը:
«Իրանը միջուկային զենք չունի, և նրանք համաձայնել են մեզ վերադարձնել միջուկային փոշին, որը գտնվում է խորը գետնի տակ՝ B-2 ռմբակոծիչների օգնությամբ մեր հասցրած հարվածների պատճառով», - ԱՄՆ նախագահի խոսքերն է մեջբերում թերթը։
Ինչպես նշում է հրատարակությունը, Թրամփն օգտագործում է «միջուկային փոշի» տերմինը՝ նկատի ունենալով բարձր հարստացված ուրանը։