Ջալալ Հարությունյանի վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ. Արծրուն Հովհաննիսյան
ՀասարակությունԱրցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի վիճակը մնում է կայուն ծանր մնալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով օգտատիրոջ հարցին:
«Վիճակը շարունակում է ծանր մնալ, բայց կայուն է», – ասաց Հովհաննիսյանը:
Ջալալ Հարությունյանի վիրավորման մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 27-ին: Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը տեղեկացրել էր, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումից հետո այժմ ինտենսիվ բուժման կուրս է անցնում: