Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատի տղաները մերձամարտ են վարել 22 հոգանոց թուրքական հատուկ նշանակության ջոկատի հետ՝ վերացնելով նրանցից 20-ին
ՀասարակությունԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ժամեր առաջ հանդիպել է Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների տղաների հետ: Հանդիպման տեսագրությունը քիչ հետո հասանելի կլինի նախագահի ֆեյսբուքյան էջում:
Ի դեպ, Շահեն Մեղրյանի անվան շահումյանցիներից կազմված կամավորական ջոկատի տղաները՝ հրամանատար Ռոլանդ Այդինյանի գլխավորությամբ, Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի շրջակայքում օրերս մերձամարտ են վարել 22 հոգուց կազմված թուրքական հատուկ նշանակության ջոկատի հետ՝ վերացնելով նրանցից 20-ին: Միայն 2-ին է հաջողվել ճողոպրել: Հրամանատարն ասում է, որ, մեծ ցանկության դեպքում, կարող էին նաև այդ երկուսին էլ վերացնել, բայց աչքերով տեսածի մասին յուրայիններին պատմելու հնարավորություն են տվել:
Փա՛ռք մեր Հայրենիքի հերոս պաշտպաններին:
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյան