Քիչ առաջ Մարտունին ենթարկվեց հերթական ռմբակոծության․ կիրառվեց ռազմական ավիացիա
ՔաղաքականությունՍտեփանակերտում պարբերաբար հնչող օդային տագնապը բնակչության իրազեկման համար է` կապված երկնային տիրույթում հայտնվող թշնամական օդուժի և սպասվող սպառնալիքի հետ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Պայքարը շարունակվում է նաև թիկունքում։ Թշնամական ուժերը պարբերաբար հրթիռակոծում են խաղաղ բնակավայրերը։
Քիչ առաջ Մարտունին ենթարկվեց հերթական ռմբակոծության։ Այսօր հերթական անգամ այստեղ կիրառվեց ռազմական ավիացիա և ավերածություններ ու նյութական վնասներ պատճառեց խաղաղ բնակչությանը։
Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է»։